Добавить новость
123ru.net
World News
Сентябрь
2018

ГРУ-ի հետ Պետրովի և Բոշիրովի կապի նոր ապացույցներ են ի հայտ եկել

0
Մինչև 2009 թվականը նրանց մասին ոչ մի տվյալ


Bellingcat անկախ հետազոտական կենտրոնը հայտնել է, որ ունի Բրիտանիայում հայր և դուստր Սկրիպալների թունավորման մեջ կասկածվող Ռուսլան Բոշիրովի և Ալեքսանդր Պետրովի՝ ГРУ-ի հետ կապը հաստատող նոր ապացույցներ:


ГРУ (Главное разведывательное управление, Հետախուզական գլխավոր վարչություն), այդ անվամբ կառույցը գործել է ԽՍՀՄ ժամանակներում և համարվել է զինված ուժերի հետախուզական մարմինը, հիմա նույն լիազորություններով կառույցի անունն է Главное управление Генерального штаба, Գլխավոր շտաբի գլխավոր վարչություն, սակայն քաղաքական շրջանակներում և մամուլում կիրառվում է ավանդական հին հապավումը՝ ГРУ:


Bellingcat-ի և The Insider ռուսական անկախ կայքի փորձագետները, զեկույցում չնշվող ռուսական գաղտնի աղբյուրի աջակցությամբ, ստուգել են Բոշիրովի և Պետրովի տվյալները: 


Պարզվել է, որ Ռուսաստանի բնակիչների պետական ռեգիստրում նրանց մասին մինչև 2009 թվականն ընդհանրապես որևէ տեղեկություն չի եղել, ինչն անուղղակի կարող է վկայել պետության համար գաղտնի աշխատանք կատարելու մասին: 


«Совершенно секретно», «Сведений не давать»


Նրանցից առնվազն մեկի ռուսաստանյան ներքին անձնագրի թողարկման փաստաթղթերում մի քանի բաժիններում կրկնվում են «հույժ գաղտնի» և «տեղեկություններ չհայտնել» նշումներով մակագրություններ, ինչը, սովորաբար, վկայում է, որ անձնագրի տերը գործակալ է:


Մի ուշագրավ հանգամանք՝ Պետրովի և Բոշիրովի ներռուսաստանյան անձնագրերի թողարկման  փաստաթղթերում նշված է 7 թիվ (+74991957966): Կարելի էր ենթադրել, որ հեռախոսահամար է, ընդ որում՝ Մոսկվայի Խորոշևսկի շրջանի, որտեղ գտնվում է ГРУ-ի կենտրոնակայանը:


Փորձագետները զանգահարել են այդ համարով և պարզվել է, որ այն իսկապես պատկանում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:


ГРУ-ն ձախողվել էր նաև Չերնոգորիայում 


Եվ էլի խիստ հետաքրքիր փաստ՝ Պետրովի ու Բոշիրովի անուններով թողարկված՝ Ռուսաստանի Դաշնության արտասահմանյան անձնագրերում սերիան և համարը գրեթե համընկնում են Էդուարդ Շիրոկովի արտասահմանյան անձնագրի սերիայի և համարի հետ: Տարբերվում են միայն վերջին երեք թվերը:


Շիրոկովը, նույն ինքը Շիշմակովը, ըստ Չերնոգորիայի իշխանությունների, ГРУ-ի գործակալ է, ով փորձել է 2016 թվականին Չերնոգորիայում պետական հեղաշրջում կազմակերպել, սակայն ծրագիրը խափանվել է: Ձախողումից հետո Շիրոկովը (Շիշմակովը) պարզապես անհետացել է:


Նա միջազգային հետախուզման մեջ է: Չերնոգորիայում հեռակա կարգով ընթանում է այդ գործակալի դատավարությունը: Մոսկվան, բնականաբար, հերքում է Չերնոգորիայում հեղաշրջման փորձի հետ առնչություն ունենալու մեղադրանքը:


«Mr. Eduard Shishmakov, Assistant Military Attaché»


Ի դեպ, կան տվյալներ, որոնց համաձայն, այդ անձը Լեհաստանում Ռուսաստանի դեսպանության ռազմական կցորդի տեղակալն էր և 2014 թվականին լրտեսության մեղադրանքով արտաքսվել է Վարշավայից:


Համենայն դեպս, Լեհաստանի արտգործնախարարությունում հավատարմնագրված օտարերկրացի դիվանագետների ցանկում կար «Mr. Eduard Shishmakov, Assistant Military Attaché» նշումը: Շիրոկովն ուներ նաև Շիշմակովի անունով թողարկված անձնագիր:


Հինգ ամսում 26 անձնագիր


Եվ էլի անձնագրերի ու դրանցում տեղ գտած թվերի ոդիսականի մասին: Bellingcat-ի փորձագետը նկատել է, որ Բոշիրովի և Պետրովի արտասահմանյան անձնագրերի վերջին երեք թվերն են 294 և 297, իսկ Շիրոկովինը՝ 323, տարբերությունը 26-ն է, ինչը նշանակում է, որ 2016 թվականի ապրիլից մինչև օգոստոս պատկան պետական մարմինը թողարկել է ընդամենը 26 արտասահմանյան անձագիր:


Ենթադրվում է, որ դա անձնագրային հատուկ բաժին է, որը պատրաստում է հետախուզության աշխատակիցների և բարձրաստիճան պետական պաշտոնյաների փաստաթղթերը:


«Շեշտը՝ Արևմտյան Եվրոպայի վրա»


Bellingcat-ի և The Insider-ի փորձագետները պարզել են, որ Պետրովն ու Բոշիրովը մի քանի անգամ, ընդ որում միասին, հատել են եվրոպական և ասիական պետությունների սահմանները: Փորձագետները համոզված են, որ «Պետրով»-ը ու «Բոշիրով»-ը կեղծանուններ են:


«Անկանխատեսելի երթուղիներով  աշխարհը չափելու նրանց գործեկակերպը երբեմն հիշեցնում է «Առաքելությունն անհնար» լրտեսների մասին արկածային ֆիլմի հերոսների անցած ճանապարհները, սակայն նկատելի է, որ շեշտն, այնուամենայնիվ, դրվել է Արևմտյան Եվրոպայի վրա»,- ասվում է Bellingcat-ի և The Insider-ի համատեղ զեկույցում:


Там есть знаменитый Солсберецкий собор


Փորձագետները անդրադարձել են նաև Russia Today հեռուստակայանի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանին այդ երկու վայ-գործակալների տված հարցազրույցում նրանց այն պնդմանը, թե, իբր, վաղուց են ծրագրել Սոլսբերիի հայտնի (իրենց ձևակերպմամբ՝ «Սոլսբերեցկի») տաճարը տեսնելու ուղևորությունը:


Մինչդեռ, չվերթների գրանցման տվյալները վկայում են, որ Պետրովն ու Բոշիրովը թռիչքից ընդամենը մեկ օր առաջ՝ մարտի 1-ին են ձեռք բերել Լոնդոն մեկնելու ավիատոսմերը:


Սկրիպալները, Շպիցի լաբորատորիան և WADA-ն


Bellingcat-ի և The Insider-ի փորձագետների կարծիքով, Պետրովն ու Բոշիրովը կարող են առնչություն ունենալ ոչ միայն Սերգեյ և Յուլիա Սկրիպալների թունավորման, այլև Շվեյցարիայի Շպից ավանում քիմիական զինատեսակների և թույների հետազոտություններ կատարող գիտական լաբորատորիայից տվյալներ գողանալու փորձի, ինչպես նաև Հակադոպինգային համաշխարհային գործակալության կայքերը կոտրելու հետ:


Շվեյցարիան Ռուսաստանին վերջերս բողոքի նոտա է հանձնել և պահանջել դադարեցնել «լրտեսական ակտիվությունը»: Բեռնի փոխանցմամբ, ամիսներ առաջ Հոլանդիայում ձերբակալվել և արտաքսվել են երկու ռուսաստանցիներ, ովքեր փորձել են Հոլանդիայից մեկնել Շվեյցարիա՝ Շպից ավան, և հասնել գիտական լաբորատորիա, նրանց անունները չեն հրապարակվում:


«Նովիչոկը» և Ասադի քիմիական զենքը


Շպիցում տեղակայված լաբորատորիայում հետազոտել են «Նովիչոկ» անվամբ նյարդապարալիտիկ նյութը, որն, ըստ Լոնդոնի, կիրառվել է Սկրիպալներին թունավորելու համար:


Բացի այդ, Շպիցի լաբորատորիան հետազոտել է Սիրիայում Բաշար ալ-Ասադի բանակի կիրառած քիմիական զենքի նշուշները, ուստի, այդ գիտական կենտրոնը կարող էր դառնալ ռուսական գաղտնի ծառայությունների թիրախը:


Ենթադրվում է, որ երկու ռուսաստանցիներին, որոնց անունները չեն հրապարակվում, ձերբակալել և արտաքսել են այս տարեսկզբին: The Telegraph-ը հաղորդում է, որ Պետրովն ու Բոշիրովը 2016 թվականի փետրվարից մինչև 2018-ի փետրվար առնվազն 6  անգամ Ռուսաստանից մեկնել են Շվեյցարիա (Ժնև), Ֆրանսիա (Փարիզ), Հոլանդիա (Ամստերդամ) և Իտալիա (Բերգամո):


Ինչ վերաբերվում է Հակադոպինգային համաշխարհային կազմակերպությանը՝ WADA-ին, ապա այն ժամանակին հայտարարել էր, թե հաքերային հարձակման է ենթարկվել Fancy Bear խմբավորման կողմից, որն, ըստ ամերիկացիների, կապված է ГРУ-ի հետ և մասնակցել է 2016 թվականի ամերիկյան ընտրություններից առաջ դեմոկրատական կուսակցության կայքէջերի վրա կատարված բազմաթիվ գրոհներին:


Բայց ինչպե՞ս են բրիտանական վիզաներ ստացել


Բայց եթե Պետրովն ու Բոշիրովն էին տարեսկզբին ձերբակալվել և արտաքսվել Հոլանդիայից, ապա ինչպե՞ս էին նրանք կարողացել այցելել Բրիտանիա:


Ահա հնարավոր բացատրության մի տարբերակ, ըստ The Insider կայքի գլխավոր խմբագիր Ռոման Դոբրոխոտովի. «Եթե Բոշիրովն ու Պետրովը ГРУ-ի գործակալներ են, ապա՝ ինչպես Շիշմակով-Շիրոկովի պարագայում էր, կարող են ունենալ մեկից ավելի անձնագիր»:


Այնուամենայնիվ, Դոբրոխոտովը չի բացառում, որ հնարավոր է էլ ավելի բարդ վարկած: Նրա փոխանցմամբ, նույնիսկ եթե Պետրովին ու Բոշիրովին չեն ձերբակալել Հոլանդիայում՝ միևնույն է, անհասկանալի է, թե ինչպես են նրանք ստացել գործարարի վիզայով Բրիտանիա մեկնելու հնարավորություն:


«Կա հարցի պատասխան, որը կհրապարակվի ավելի ուշ»


Դոբրոխոտովը նշում է, որ ըստ բրիտանական ոստիկանության, այդ երկու կասկածյալները հենց գործարարի վիզաներով են մեկնել Միացյալ Թագավորություն: Իսկ նման վիզա ստանալու համար նրանք պետք է ներկայացնեին մանրամասն փաստաթղթեր իրենց բիզնեսի մասին, մինչդեռ, պարզվում է, որ ոչ մի բիզնես էլ չեն ունեցել:


«Դա շատ տարօրինակ պատմություն է, մենք ունենք այդ հարցին մեր պատասխանը, բայց այն ավելի ուշ կհրապարակենք»,- ակնարկել է Ռոման Դոբրոխոտովը:


 





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net