Դարպասապահ Դավիդ Յուրչենկոն ծնկի վիրահատության կենթարկվի Գերմանիայում
«Ենիսեյի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն «Թվիթերի» իր էջում կատարած գրառման միջոցով հայտնել է, որ կվիրահատվի Գերմանիայում.
«Ռուբինի» հետ խաղում ծնկի վնասվածք եմ ստացել:
Վիրահատությունը կանցնի Գերմանիայում, վերականգնման համար 1 ամիս կպահանջվի, այդ իսկ պատճառով մի քանի խաղ բաց կթողնեմ:
Մեր թիմն ունի ձեր աջակցության կարիքը, այնպես որ լեփ-լեցուն մարզադաշտ եմ ակնկալում «Ենիսեյ»-«Ուրալ» խաղին: Միասին մենք ուժ ենք»,- գրել է 32-ամյա հայ ֆուտբոլիստը:
Հիշեցնենք` ՌՖՊԼ-ի հերթական տուրի` «Ենիսեյ»-«Ուրալ» հանդիպումը կկայանա Կրասնոյարսկում վաղը` սեպտեմբերի 22-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 13:30-ին:
