ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վ. Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմամբ՝ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանի պաշտոնավարումը երկարաձգվել է 3 տարի ժամկետով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդ-վածի 2-րդ մասի. Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել երեք տարի ժամկետով՝ մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը»,-ասված է նախագահի որոշման մեջ:
