Добавить новость
123ru.net
World News
Сентябрь
2018

Հայաստանում համաներում պետք է լինի և վերջին անգամ, այն պետք է վերաբերի նաև ցմահ ազատազրկվածների երկու կատեգորիայի. Ավետիք Իշխանյան

0

Այժմ, եթե նոր Հայաստան է կառուցվում, և վերադարձ չի լինելու հին բարքերին, ապա պետք է լինի համաներում, և այն պետք է վերջինը լինի Հայաստանի պատմության մեջ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ պատասխանելով հարցին, թե կա արդյո՞ք համաներման անհրաժեշտություն և ինչո՞ւ:

«Խնդիրն այն է, որ հիմնականում Հայաստանում ազատազրկվածները հույս էին ունենում ազատվել իրենց պատժի ժամկետից վաղ միայն համաներման միջոցով, որովհետև այն քաղաքակիրթ մեխանիզմը, որ գոյություն ունի քաղաքակիրթ աշխարհում՝ պատժից վաղաժամ ազատումը, Հայաստանում չէր գործում:

Իրականում դրա իմաստը հետևյալն էր, որ ՀՀ-ում գործադիր իշխանությունը, իսկ Հայաստանում իշխանության տարանջատում չկար, հրահանգում էր պատժել մարդուն, և օրենքով նա չէր ազատվում պատժից, սպասում էին, որ միապետը կամ իշխանությունը բարի կամք դրսևորի և համաներում հայտարարի»,-ասաց Իշխանյանը:

Նրա խոսքով՝ փաստորեն ՀՀ պատմության մեջ միշտ անարդարությունները, քրեակատարողական հիմնարկներում գերծանրաբեռնվածությունը լուծվել են համաներմամբ, ոչ թե այլ մեխանիզմներով: Իշխանյանի կարծիքով՝ այժմ նույնպես անհրաժեշտ է բազմաթիվ ազատազրկվածների նկատմամբ անարդարությունը վերացնել և լայն ձևաչափով համաներում հայտարարել, առավել քան մինչ այժմ Հայաստանում եղել է, իսկ դրանից հետո, եթե Հայաստանը իրավական հանրապետություն է դառնում, ապա այլևս համաներման կարիք չի լինի:

Ավետիք Իշխանյանի խոսքով՝ եթե լինի գործի հստակ, օրենքին համապատասխան վաղաժամ ազատման մեխանիզմը, ապա համաներման անհրաժեշտություն չի լինի:

Նա ասաց, որ  համաներումը հիմա շատ կարևոր է համարում, իսկ նախկինում մեծ մասամբ  իշխանությունները քաղաքական խնդիրներ են լուծել: Ըստ Իշխանյանի՝ օրինակ, վերջին երկու համաներումները միջազգային ճնշման հետևանք են եղել, որպեսզի քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, իսկ, քանի որ Հայաստանում ընդունված չէր անձին արդարացնել, իշխանությունները գնացել են համաներման ճանապարհով:

«Հիմա ես կարծում եմ, որ այս համաներումը պետք է ներառի այլ կատեգորիաներ ևս: Մասնավորապես, արդարադատության վերականգնման համար պետք է  ներառել ցմահ ազատազրկման դատապարտվածների երկու կատեգորիա. առաջին՝ մինչև 2003 թվականը մահապատժի դատապարտվեցին, իսկ մահապատժի վերացումից հետո պատիժը փոխվեց ցմահ ազատազրկման, այդտեղ ոչ իրավական լուծում տրվեց: Կարծում եմ՝ այդ անարդարությունը, որն արդեն 15 տարի շարունակվում է, պետք է վերացվի համաներումով: Երկրորդ կատեգորիան այն է, որ պետք է համաներվեն այն ցմահ ազատազրկվածները, ովքեր արարքը կատարել են մինչև 21 տարեկան դառնալը:

Դա վերաբերում է հատկապես զինվորական հանցագործություններին, և պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ բազմաթիվ հոգեբանական փորձաքննություններ կան, որ անչափահասությունը հիմնականում անցնում է 21 տարեկանից, ոչ թե 18 տարեկանից: Մի բան էլ  պետք է հաշվի առնել, որ զինվորական հանցագործություններում ոչ միայն զոհերն են զոհ, այլ նաև հանցագործություն կատարողները, որովհետև դրանք այն բարքերն են, որոնք տիրել են բանակում և հասարակությունում»,-ասաց Իշխանյանը:

Նրա խոսքով՝ ամենևին չարդարացնելով նրանց՝ պետք է  նկատի ունենալ, որ նրանք հիմնականում եղել են անչափահաս տարիքի, և այդ բարքերի պատճառով են նրանք դարձել հանցագործներ. «Այս համաներման մեջ պետք է ներառել ցմահ ազատազրկվածների այդ երկու կատեգորիաները»:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net