Նուրմագոմեդովը` Մաքգրեգորին. Բոլոր հարբեցողներին միևնույն ճակատագիրն է սպասվում
Հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը Լաս-Վեգասում կկայանա խառը մենամարտերի մրցաշար, որի գլխավոր իրադարձությունը կդառնա UFC-ի թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի և երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Կոնոր Մաքգրեգորի միջև մենամարտը:
Մենամարտից առաջ մարզիկները մասնակցել են պաշտոնական մամուլի ասուլիսին, ինչից հետո կայացել է նաև հայացքների մենամարտը:
«Բոլոր հարբեցողներին սպասվում է նույն ճակատագիրը»,- գրել է Նուրմագոմեդովը «Instagram»-ում` տեղադրելով հայացքների մենամարտից լուսանկար.
Այս կերպ, ռուս մարզիկն արձագանքել է իռլանդացու պահվածքին, ով մամուլի ասուլիսի ընթացքում ակտիվորեն գովազդել է սեփական արտադրության վիսկին և նույնիսկ իր ապագա մրցակցին է առաջարկել հյուրասիրվել, ով մամուլի ասուլիսի օրը նշել է ծննդյան 30-րդ տարեդարձը:
