Добавить новость
123ru.net
World News
Сентябрь
2018

Է. Մարուքյանին տրված տեղեկությունը թերի է կամ ոչ մասնագիտական․ Ա. Նավասարդյանը՝ սոցհարցումների սխալ լինելու հայտարարության մասին

0

Էդմոն Մարուքյանին շատ հարգում եմ, սակայն նրան տրված տեղեկությունը թերի է կամ ոչ մասնագիտական։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-Ի տնօրեն Արամ Նավասարդյանը՝ անդրադառնալով Մարուքյանի այն հորդորին, թե պետք չէ հավատալ սոցհարցումներին, քանի որ, օրինակ՝ «Բրեքսիթի» ու ԱՄՆ նախագահի ընտրության հարցում էլ սխալվել են։ Ըստ Նավասարդյանի՝ ամերիկյան որևէ լուրջ կազմակերպություն չի հայտարարել, որ Դոնալդ Թրամփը պարտվելու է։

«Մարուքյանն ասաց, որ ԱՄՆ նախագահի ընտրության ժամանակ Դոնալդ Թրամփի հաղթանակը ոչ մի ձև չէր կանխատեսվում, և բոլորն ասում էին, որ Հիլարի Քլինթոնն է հաղթելու։ Դուք կարոք եք դիտարկել բոլոր հետազոտող կազմակերպությունների մասնագիտական կոնֆերանսները, որոնք անդրադարձել են այս խնդիրին։ Հավատացեք՝ երբեք ոչ մի լուրջ հետազոտական կազմակերպությունն ԱՄՆ-ում չի ասել, որ հաղթելու է Քլինթոնը կամ Թրամփը, որովհետև, եթե հիշում եք, նրանք  բավականին մոտ էին ցուցանիշներով։ Երբ այլընտրանքային սխալի մասին խոսում ենք, սա նկատի ունենք, քանի որ ասել, թե ով է հաղթելու, չեն կարող։ Պարզապես ԱՄՆ -ում կան լրագրողներ, որոնք հակված են եղել այս կամ այն թեկնածուի հետ, մեկնաբանել են, որ քանի որ 1 տոկոս ավելի է Հիլարին, նա հաղթելու է»,- ասաց նա։

Էդմոն Մարուքյանը նաև անդրադարձել է «Բրեքսիթի» անցկացման հետ կապված հարցումներին՝ նկատելով, որ դրանք էլ իրականության չդարձան։ Արամ Նավասարդյանն այս մասով ասաց. ««Բրեքսիթի» հետ կապված եղել են շատ ու շատ հետազոտություններ, ընդ որում հետազոտությունների մի մասը ներկայացրել է, որ «Բրեքսիթ» չի լինելու, սակայն կային նաև կազմակերպություններ, որոնք պնդում էին՝ կլինի։ Նորից խոսում ենք կոմունիկացիաների մասին, ավելի  շատ կոմունիկացվում էր այն հետազոտությունը, որ «Բրեքսիթ» չի լինելու։ Սոցիոլոգներն ի՞նչ մեղավորություն ունեին, որ «իսթեբլիշմենթներին» պետք է եղել ներկայացել այն, որ չի լինելու»,- շարունակեց Նավասարդյանը։

Հիշեցնենք, որ երեկ քարոզարշավի ժամանակ Երևանի ավագանու ընտրություններին մասնակից «Լույս» դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն անդրադարձավ վերջին կատարված սոցհարցումներին և հորդորեց չխաբվել որևէ մի ուսումնասիրության: Նա նկատեց, որ աշխարհի մակարդակով մի շարք խոշոր կազմակերպությունների կատարած հարցումների արդյունքները վերջնական պատկերի հետ անգամ կապ չեն ունեցել:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net