Добавить новость
123ru.net
World News
Сентябрь
2018

Ավստրիացի ընթերցողներին կներկայացվեն ՀՀ-ի և Ավստրիայի միջև ձևավորված համագործակցության արդյունքները գյուղատնտեսության ոլորտում

0

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարության Զարգացման համագործակցության ղեկավար Դորոթեա Աուերին և Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերին, ինչպես նաև ավստրիական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների: Այցի նպատակն էր ավստրիացի ընթերցողներին ներկայացնել Հայաստանի և Ավստրիայի միջև ձևավորված սերտ համագործակցության արդյունքները, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով հյուրերին` նախարար Արթուր Խաչատրյանը բարձր է գնահատել Ավստրիայի զարգացման գործակալության կողմից Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերի շրջանակում ցուցաբերվող աջակցությունը: Նախարարը հույս է հայտնել, որ այսուհետ ևս հայ-ավստրիական հարաբերությունները ագրարային ոլորտում  կշարունակեն ընդլայնվել` ընդգծելով, որ ավստրիական փորձը ոլորտի մի շարք ուղղություններում հայկական կողմի համար շատ կարևոր է և օգտակար: 

Այնուհետև Արթուր Խաչատրյանը համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթությունները, առկա խնդիրներն ու մարտահրավերները: Այս համատեքստում նախարարը հատկապես կարևորել է չմշակվող հողատարածքների ծավալների նվազեցումն ու հողերի խոշորացման, բարձրարժեք գյուղատնտեսության խթանումը, ինտենսիվ այգիների հիմնումը, ոռոգման և հակակարկտային ժամանակակից համակարգերի ներդրման անհրաժեշտությունը, օրգանական գյուղատնտեսության զարգացումը, արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների բարելավումը:

Հյուրերի խնդրանքով նախարարն անդրադարձել է նաև պետական աջակցության ծրագրերին, գյուղատնտեսության պետական սուբսիդավորման ուղղություններին ու պայմաններին: 

Պատասխանելով երկրի սահմանամերձ համայնքների ֆերմերներին ցուցաբերվող աջակցության վերաբերյալ հարցին` նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ վերջերս կառավարության նիստում ընդունվել է որոշում սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 37 բնակավայրերի հողօգտագործողներին փաստացի կատարված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների համար պետական աջակցություն հատկացնելու վերաբերյալ։

Գյուղատնտեսության ոլորտում Սփյուռքի ներուժի օգտագործման վերաբերյալ հարցին ի պատասխան նախարարը նշեց, որ նկատելի է հետաքրքրության աճ  սփյուռքի գործարարների կողմից ներդրումներ կատարելու ոլորտում՝ ընդգծելով, որ արդեն կան սփյուռքահայերի կողմից հիմնված բազմաթիվ կայացած գյուղացիական տնտեսություններ։ Նա առանձնահատուկ նշեց, որ գյուղատնտեսության նորանշանակ փոխնախարար Արտակ Քամալյանը, ով երկար տարիներ մասնագիտացել է գյուղատնտեսության ոլորտում, վերադարձել է հայրենիք` իր նպաստը բերելու տնտեսության այդ կարևոր ոլորտի զարգացման գործին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում կանանց ներգրավվածության աստիճանին, հայկական գյուղմթերքի արտահանման շուկաների ընդլայնմանը, գյուղատնտեսության ոլորտի ներդրումային գրավչության բարձրացմանը և մի շարք այլ հարցերի:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net