Նուրմագոմեդով-Մաքգրեգոր. կայացել է հայացքների մենամարտը (տեսանյութ)
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովն ու կազմակերոպության նախկին չեմպիոն Կոնոր Մաքգրեգորը երեկ` սեպտեմբերի 20-ին, Նյու-Յորքում մամուլի ասուլիս են անցկացրել հոկտեմբերի 6-ին նշանակված մենամարտից առաջ:
Ասուլիսի ավարտին կայացել է նաև հայացքների ավանդական մենամարտը, որի ընթացքում իռլանդացի մարզիկը քննադատել է Խաբիբի գործակալ Ալի Աբդալ-Ազիզին:
Հիշեցնենք` Խաբիբի և Կոնորի միջև մենամարտը կդառնա Լաս-Վեգասում կայանալիք UFC 229 մրցաշարի գլխավոր մենամարտը:
Շոուն կկայանա հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը, իսկ Խաբիբի և Մաքգրեգորի մենամարտը մոտավորապես կսկսվի առավոտյան 08:30-ին:
