Ավագյան-Սմիռնով, Երիցյան-Պրիետո. կայացել է հայացքների մենամարտը (լուսանկարներ)
Արդեն այսօր՝ սեպտեմբերի 21-ին, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արամ Ավագյանն ու Գոռ Երիցյանը Մոսկվայում կանցկացնեն իրենց հերթական մենամարտերը:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շոուի ընթացքում Գոռ Երիցյանը կմրցի Կոլումբիան ներկայացնող Ժոզե Լուիս Պրիետոյի հետ: Երեկոյի գլխավոր մեամարտում Արամ Ավագյանը WBC International Silver գոտու պաշտպանության համար կմենամարտի ռուս ուժեղագույն բռնցքմարտիկներից մեկի՝ Եվգենի Սմիռնովի հետ:
Երեկ` սեպտեմբերի 20-ին, կայացել է հայացքների մենամարտը, հայտնում է «Punch Boxing Armenia»-ի պաշտոնական էջը:
Հիշեցնենք, որ Ավագյանն ու Երիցյանը շարունակում են անպարտելի մնալ պրոֆեսիոնալ ռինգում: Գոռն ունի 7, իսկ Արամը 8 հաղթանակ:
