Համացանցում է հայտնվել «Սևազգեստ մարդիկ» ֆիլմաշարի նոր մասի գլխավոր հերոսների առաջին համատեղ լուսանկարը
Համացանցում է հայտնվել «Սևազգեստ մարդիկ» գիտաֆանտաստին ֆիլմաշարի նոր մասի գլխավոր հերոսների նկարահանման հրապարակում արված առաջին համատեղ լուսանկարը:
Ֆիլմում գլխավոր հերոսներից մեկին մարմնավորող ավստրալացի դերասան Քրիս Հեմսվորթն իր ինստագրամյան էջում հրապարակել է լուսանկար ամերիկացի դերասանուհի Տեսա Թոմփսոնի հետ: Սա «Էյչ» և «Էմ» գործակալներին մարմնավորող դերասանների առաջին համատեղ լուսանկարն է՝ արված նկարահանման հրապարակում, որը համացանցում է հայտնվել:
Sony Picture-ի կողմից ֆիլմի նոր մասի նկարահանումների մասին առաջին անգամ խոսվել է 2015 թվականի սեպտեմբերին: Այն ժամանակ նշվել էր նոր եռերգության մասին և որևէ այլ տեղեկություն չէր հաղորդվել: Այժմ հայտնի է, որ ֆիլմը կթողարկվի 2019 թվականի հունիսին, սակայն դրա հստակ անվանումը դեռ, այնուամենայնիվ, չի նշվում:
Հայտնի է նաև, որ Սթիվեն Սփիլբերգի նոր ֆիլմում Քրիս Հեմսվորթից և Տեսա Թոմփսոնից բացի կնկարահանվեն Լիամ Նիսոնը, Սփոլ Ռեյֆն ու Էմմա Թոմփսոնը:
