Իսրայելը Մոսկվային է փոխանցել Սիրիայում կործանված Իլ-20-ի մասին տվյալները
Իսրայելը ռուս զինվորականներին է փոխանցել Սիրիայում կործանված Իլ-20 ռուսական ինքնաթիռի մասին տվյալները: Այս մասին ասվում է Իսրայել պաշտպանության բանակի (Ցահալ) թվիթերյան էջում արված հայտարարության մեջ:
Նշվում է, որ սեպտեմբերի 20-ին Մոսկվա է ժամանել Իսրայելի օդուժի գլխավոր հրամանատար Ամիկամ Նորկինը, ով հանդիպել է ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Սերգել Սուրովկինի և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականների հետ:
Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, իսրայելական կողմը Մոսկվային է փոխանցել Իլ-20-ի կործանման դեպքի առթիվ անցկացրած սեփական հետաքննության արդյունքներն ու նախաթռիչքային տեղեկությունը: Բացի այդ, իսրայելցի զինվորականները տեղեկացրել են իրենց ռուս գործընկերներին «Իրանի՝ Սիրիայում իր ռազմական ներկայությունը հաստատելու փորձերի մասին»:
Հիշեցնենք, որ ռուսական հետախուզական ինքնաթիռը Միջերկարական ծովում խոցվել է սեպտեմբերի 17-ին իսրայելական օդուժի իրականացրած ավիահարվածների ընթացքում:
