ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի դեմ՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի դեմ՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար: Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ 2017 թվականին Չինաստանը Ռուսաստանից գնել է 10 Սու-35 կործանիչ և սարքավորումներ С-400 զենիթահրթիռային համակարգերի համար:
ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության աշխատակիցների դեմ սահմանվել են մի շարք սահմանափակումներ, այդ թվում՝ արտահանման լիցենզիայի տրամադրման արգելք, ԱՄՆ-ի իրավասության ներքո արժութային գործարքների իրականացման արգելք, ԱՄՆ-ում ունեցած հաշիվների սառեցում և գույքի բռնագրավում:
