ՉԼ. «Աթլետիկոն» հյուրընկալվելիս հաղթեց «Մոնակոյին», այլ արդյունքներ (տեսանյութ)
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության A խմբի մեկնարկային տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվելիս հաղթեց «Մոնակոյին» 2:1 հաշվով:
Հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացեց Սամուել Գրանդսիրը: 31-րդ րոպեին Դիեգո Կոստան խփեց պատասխան գնդակը: Առաջին խաղակեսի վերջնամասում Խոսե Մարիա Խիմենեսը ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը:
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
«Բրյուգե»-«Բորուսիա Դորտմունդ»՝ 0:1
Գոլը՝ Պուլիշիչ (85՛)
«Գալաթասարայ»-«Լոկոմոտիվ»՝ 3:0
Գոլերը՝ Ռոդրիգես (9՛), Դերդիյոկ (67՛), Ինան (90՛)
«Ցրվենա Զվեզդա»-«Նապոլի»՝ 0:0
«Շալկե»-«Պորտու»՝ 1:1
Գոլերը՝ Էմբոլո (64՛), Օտավիո (75՛, 11մ.)