Հայաստանում բարեփոխումների բարենպաստ պայմաններ են ստեղծվում. Արսեն Թորոսյան
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի 68-րդ նստաշրջանում արտահերթ ելույթի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ամփոփ ներկայացրել է ՀՀ որդեգրած ռազմավարությունն այս ոլորտում, առաջնահերթություններն ու գերակայությունները` ուղղված երկրի առողջապահական համակարգում առկա խնդիրների լուծմանը: Թորոսյանը շեշտել է, որ Հայաստանում ստեղծված քաղաքական նոր իրադրության պայմաններում` ժողովրդավարության հաստատման ճանապարհին առողջապահությունը դիտվում է որպես գերակայություն: ԱՀԿ եվրոպական …