14.000 շիշ. Ֆրանսիայի նախագահը պատմել է՝ որքան գինի կա իր մառանում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ 65-ամյա կնոջ՝ Բրիջիտ Մակրոնի հետ, այցելել է Վիլա Վիրադո պատմական շինություն, որտեղ քննարկել է դրա բազմամիլիոնանոց վերականգնման նախագիծը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, այցի ընթացքում Մակրոնը խոսել է ամենատարբեր թեմաների շուրջ՝ այդ թվում նաև նախագահական գինու մառանից: Երկրի 40-ամյա ղեկավարը պատմել է, որ այնտեղ պահվում է 14.000 շիշ գինի:
Հայտնի է, որ շատ քիչ մարդկանց է թույլատրվում մառան մուտք գործել: Հատկանշական է, որ այնտեղ գերակշռում են ֆրանսիական արտադրության գինիները:
Մասնագետները գինիներն այն սկզբունքով են ընտրում, որ դրանք համապատասխանեն Ելիսեյան պալատի ճաշացանկում ներառված ուտեստներին: