Android-ի օգտատերերին նախազգուշացրել են տարածված հավելվածների վտանգի մասին
ESET հակավիրուսային ընկերության փորձագետները նախազգուշացրել են Android օպերացիոն համակարգի օգտատերերին մի շարք տարածված հավելվածների վտանգի մասին, որոնք հասանելի են ներբեռնելու համար Google Play կատալոգում: Այս մասին հայտնում է Business Insider-ը:
Վերլուծաբաններն ընդգծում են, որ մի շարք վնասակար հավելվածներ զբաղվում են կրիպտոարժույթների մայնինգով. մի սմարթֆոնի հզորությունը համեմատաբար փոքր է, սակայն այս ծրագրերը մեծ քանակով ներբեռնելը թույլ է տալիս խաբեբաներին հասնել իրենց ցանկացած արդյունքին:
Մասնագետների խոսքով՝ այս հավելվածներից մեկը սիրված Bug Smasher խաղն է, որում օգտատերերին առաջարկվում է որսալ էկրանով վազող միջատներին՝ սեղմելով նրանց մատով:
Նշվում է, որ վնասակար ծրագրերը կարելի է տարբերել մի շարք առանձնահատկություններով. ներբեռնումից հետո հեռախոսը սկսում է ուժեղ տաքանալ, բացի այդ, սովորականից արագ է սպռվում լիցքավորումը:
Մասնագետները խորհուրդ են տվել օգտատերերին հավելվածներ ներբեռնել միայն պաշտոնական հարթակներից (Google Play Store և Apple's App Store) և խուսափել չստուգված ռեսուրսներից: