Добавить новость
123ru.net
World News
Август
2018

ԱԺ-ի ինքնալուծարումը ռացիոնալ չէ, պետք է գնալ քաղաքական բանակցությունների ճանապարհով․ Խոսրով Հարությունյան

0

Չկա երաշխիք, որ ԱԺ-ի երկու-երրորդի կողմից ինքնալուծարման որոշում կկայացվի, այդ դեպքում կրկին ժողովրդին կբերեն փողոց, փորձելով ստիպել, որ որոշումն ընդունվի, բայց դա իրավական պետության, քաղաքական մշակույթի ձևավորման տեսանկյունից ճիշտ չէ, պետք է գնալ քաղաքական ուժերի հետ բանակցությունների ճանապարհով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե կնախաձեռնեն սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը կլինի այն, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլև խորհրդարանը կարող է ինքնալուծարման մասին որոշում ընդունել։

Խոսրով Հարությունյանն ասաց, որ ինքը ներկայացնում է իր դիրքորշումը, քանի որ խմբակցությունում այդ հարցը չի քննարկվել։ Պատգամավորն ըմբռնումով է մոտենում նշված հայտարարությունը, բայց համոզված չէ, որ դա ռացիոնալ ճանապարհ է։

«Կարծում եմ, որ վարչապետի հայտարարությունը պայմանավորված է նրանով, որ նա կարծում է, թե քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում ձեռքբերված  պայմանավորվածությունները վստահություն չեն կարող ներշնչել: Այսինքն՝ նա ՀՅԴ  -ին, «Ծառուկյան» դաշինքին չի վստահում: Եվ ահա, որպեսզի այդ անվստահությունը կոնպենսացվի, որպեսզի չստացվի այնպես, որ կարող են պայմանավորվածությունների գալ, որ իր հրաժարականից հետո գնում են արտահերթ ընտրությունների, խոստանում են, որ 2 անգամ որևէ վարչապետի թեկնածու չեն հաստատելու, բայց հետո պարզվի այնպես, որ իր հետ պայմանավորված ուժերից որևէ մեկը կամ մի քանիսը դրժում են իրենց  պայմանավորվածությունը, ընտրում են այլ վարչապետ։ Բայց համաձայնեք, ունենալով երիտասարդության այդպիսի բարձր մասնակցություն՝ այդ քայլով հանրային կյանքը կմտնի նոր քաղաքական ցնցումների փուլ։ Ո՞վ կարող է իր վրա վերցնել այդպիսի պատասխանատվություն, կներեք, ես չեմ տեսնում այդպիսի քաղաքական ուժ»,-մանրամասնեց պատգամավորը։

Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ ոչ ոք չի կարող ասել, որ արտահերթ ընտրություններ անհրաժեշտ չեն․ դե ֆակտո իշխանությունը դե յուրե արտացոլված չէ խորհրդարանում և արտահերթ ընտրություններին պետք է գնալ խորհրդարանում ներկայացված քաղաքական բոլոր ուժերի՝ այդ թվում ՀՀԿ-ի հետ բանակությունների  ճանապարհով։

Պատգամավորը նշեց՝ մտահոգիչ է այն, որ երբ Հանրապետականը փորձում է որևէ կարծիք արտահայտել, որը հակասում կամ չի համընկնում կառավարության, վարչապետի տեսակետի հետ, իսկույն պիտակավորվում է որպես հակահեղափոխական, ազգադավ կամ ռևանշիստ։

«Սա շատ վտանգավոր է․ այդ կարծիք արտահայտողի նկատմամբ ձևավորում է բացական կարծիք: Ես կարծում եմ, որ Բաբոլյանի խոսքի հիմքում այս միտքն էր ընկած: Ես ուզում եմ հիշեցնել, որ մայիսի 2-ի ՀՀԿ հայտարարության մեջ ընկած էր այն թեզը, որ ՀՀԿ խմբակցությունը, օբյեկտիվ պատճառներից ելնելով, չի վստահում նոր ձևավորվող թիմին, բայց, գիտակցելով իր պատասխանատվությունը կայուն, անցնցում զարգացումների ապահովման հարցում, ձեռնպահ կմնա որևէ քայլ կատարելուց, որը կարող է հանրային կյանքը լուրջ ցնցումների մեջ գցել: Եվ մինչ այս պահը ես ՀՀԿ-ի կողմից չեմ տեսել որևէ քայլ, որևէ նախաձեռնություն, նույնիսկ հայտարարություն, որը կարող է խթանել, կամ հանգեցնել ներքաղաքական կյանքի ցնցումներին»,-նկատեց նա։

Պատգամավորի խոսքով՝ իրենց համար ակնհայտ է մի բան, որ ներքին կյանքի  կայունությունը արտաքին սպառնալիքներին դիմագրավելու առաջին գրավականն է:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net