Հայ կառուցողական կուսակցությունը պահանջում է Տիգրան Մուկուչյանի հրաժարականը. ակցիա ԿԸՀ-ի դիմաց
Հայ կառուցողական կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում բողոքի ակցիա իրականացրեց, ինչպես իրենք են պնդում՝ հանուն ժողովրդավարության:
Կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը հայտարարեց, թե իրենք չեն կարող հանդուրժել, որ ՀՀ-ում կայանալիք ընտրությունները կամ հանրաքվեները գլխավորի ԿԸՀ ներկա կազմը՝ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ:
«Պահանջում ենք, որ պրն. Մուկուչյանը հրաժարական տա, և մենք Երևանի ավագանու ընտրություններին ունենանք նորացված ԿԸՀ: Մուկուչյա՛ն, հեռացի՛ր. սա է մեր այսօրվա գլխավոր պահանջը»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:
