Добавить новость
123ru.net
World News
Август
2018

Մեծ հեռանկար կա շատ ուժեղ թափով հայրենադարձություն ապահովելու համար, բայց ՀՀ-ը պատրաստ չէ մեծ ներգաղթի․ Մ․ Հայրապետյան

0

Սփյուռքի նախարարությունը պատրաստվում է առաջարկներ ներկայացնել ԱԳՆ և վարչապետին՝ մեծ համայնքներ ունեցող դիվանագիտական հաստատություններում ապահովել Սփյուռքի նախարարության ներկայացուցիչներ, որոնք համայնքի հետ ամենժամյա կապի մեջ կլինեն։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։

Ամփոփելով Կիպրոս և ԱՄՆ կատարած այցերը՝ նախարարը հայտնեց, որ բոլոր քաղաքական ուժերի, կազմակերպությունների, եկեղեցական կառույցների ներկայացուցիչների մոտ կար դրական մոտեցում՝ կապված այն բոլոր իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունենում Հայաստանում՝ կոռուպցիայի դեմ պայքար, օրինականության հաստատում և այլն։

«Շատ մեծ հեռանկար կա մեծ թափով հայրենադարձություն ապահովելու համար, բայց Հայաստանը պատրաստ չէ մեծ ներգաղթի։ Հիմնական երկու խնդիր է հետաքրքրում պոտենցիալ հայրենադարձներին՝ օրինականության ապահովումը երկրում և աշխատատեղերի հարցը։ Ներդրումների հետ կապված բազմաթիվ են հարցերը՝ արտոնյալների հետ կապված, իսկ հայրենադարձության մասով խնդիրներ կան, օրինակ՝ ֆիզիկական անձանց գույքի մաքսազերծման, տեղափոխման վերաբերյալ»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին կայացած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս տարվա մայիսի 10-ից օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ է ժամանել 29986 մարդով ավելի շատ, քան մեկնել է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը 6000-ով ավելի էր եկածներից: Փորձագետների կարծիքով՝ եթե այս երևույթը շարունակական լինի, ապա տարին հնարավոր է ամփոփել ներգաղթով:

«Իհարկե, չենք կարող պնդել, որ բոլոր 29 հազարը հայրենադարձներ են, բայց կարող եմ ասել, որ ԱՄՆ-ում ավելի քան 100 ընտանիք ինձ ասացին, որ տները վաճառքի են հանել։ Մարդիկ մոտեցան և ասացին, որ գալու են Հայաստան։ Այս պահին տվյալներ չկան, բայց վերադառնալ ցանկացողները շատ են»,- ասաց Մխիթար Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ հայրենադարձությունը պետության քաղաքականության հիմնական ուղղություններից է, բայց կարևոր է նաև հայապահպանության հարցը։

«Միայն հայաստանակենտրոն մոտեցումն ընդունելի չէ մեզ համար։ ՀՀ-ը պետք է սկսի լուծել Սփյուռքում առկա խնդիրները, հայերի շահերը դրսում ներկայացնելու գործում Սփյուռքի նախարարությունը պետք է ևս ունենա իր ներգրավվածությունը։ Ի վերջո, ուժեղ Սփյուռքը նպաստելու է ՀՀ-ում տնտեսության զարգացմանը, անվտանգության բարձրացմանը և այլն»,- ասաց նա։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net