Добавить новость
123ru.net
World News
Август
2018

Մենք Սփյուռքին չենք նայելու որպես բանկոմատ, Սփյուռքի հետ հարաբերությունները լինելու են փոխշահավետ․ Մ․ Հայրապետյան

0

Սփյուռքի համայնքային ակտիվ կյանքին ներգրավված է 5-10 տոկոսը, մենք խնդիր ունենք նախ սփյուռքը ճանաչելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ամփոփելով Կիպրոս և ԱՄՆ կատարած այցերը։

Հուլիսի 24-27-ը Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցը 3 նպատակ էր հետապնդում։ Առաջինը՝ նախարարության նախկին ղեկավարության կողմից ստորագրված Հայաստան-Հունաստան-Կիպրոս հուշագրի շարունակականության ապահովումն է, երկրորդը հայ համայնքի հետ հանդիպումներն էին և 3-րդը՝ Մելքոնյան վարժարան կատարած այցը։

«2006 թ-ից կա Մելքոնյան վարժարանի փակման խնդիր։ Այս այցի ժամանակ ես ավելի շատ լսողի դերում եմ եղել։ Ղեկավարությունն ասում է, որ դպրոցականների թիվը պակասում է, ծախսերը շատանում են։ Նրանք մտադիր են վաճառել և ներդրումներ անել Հայաստանում՝ կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով։ Մյուս կողմը  պնդում է, որ չպետք է փակվի, պատրաստակամություն է հայտնում՝ որոշակի առաջարկներ ներկայացնելու։  Դեռևս քննարկվում է հարցը, որևէ նորություն չեմ կարող ասել այս պահին»,- նշեց նա։

Նախարարը նաև հայտնեց, որ Կիպրոսում իրեն է մոտեցել Եգիպտոսի ներգաղթի նախարարը և հայտնել Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու ցանկության մասին։ «Սկզբում նախատեսված էր եռակողմ ձևաչափով հանդիպում, բայց հետագայում այն դարձավ քառակողմ։ Հայաստանը միացավ արդեն իսկ գործող Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս հուշագրին։ Արդեն իսկ գործող հուշագրին Հայաստանը քառակողմ ձևաչափում է ընդգրկված լինելու»,- հայտնեց Մխիթար Հայրապետյանը։

Նրա տեղեկացմամբ՝ առաջին քառակողմ հանդիպումը տեղի ունենա հոկտեմբերին Երևանում։ Ըստ նախարարի՝ սա հնարավորություն կտա հետագայում երկրների ղեկավարների մակարդակով համագործակցությունը խորացնել։

Ինչ վերաբերում է ԱՄՆ կատարած այցին, նախարարը նշեց, որ բացառապես հանդիպումներ եմ ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ «Մենք խնդիր ունեինք ներկայացնելու հետհեղափոխական Հայաստանի վիճակը սփյուռքին։ Կրկնում եմ՝ մենք Սփյուռքին չենք նայելու որպես բանկոմատ, Սփյուռքի հետ հարաբերությունները լինելու են փոխշահավետ։ Հայաստանը կլինի ուժեղ, եթե Սփյուռքը լինի ուժեղ և հակառակը»,- ասաց նա։

Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ նախարարություն իր առջև խնդիր է դրել աշխատել բոլորի հետ․ «Նախկինում եղել են մերժվածներ և արտոնյալներ, մեր ժամանակ այդպիսի բան չի լինելու։ Մենք լավագույնս գիտակցում ենք, որ մեզ հետ հանդիպումներին մասնակցում էր փոքրամասնությունը, մարդիկ, ովքեր ավելի շատ էին մտահոգված Հայաստան- սփյուռք հարաբերություններով։ Համայնքային ակտիվ կյանքին ներգրավված է 5-10 տոկոսը։ Մենք խնդիր ունենք նախ ճանաչելու սփյուռքը»,- նշեց նա։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net