Добавить новость
123ru.net
World News
Август
2018

«Որդան կարմիր»-ը կյանք է ստանում. գորգագործական արհեստանոցներ կբացվեն Երևանում և մարզերում

0

Հայկական գորգի ազգային կենտրոնը մեկնարկում է գորգագործական արտադրամասերի և արհեստանոցների բացման իր ծրագրը: Այն կյանքի է կոչվում Հայկական գորգի ազգային կենտրոնի և Ucom ընկերության գործակցության շրջանակներում:

Կողմերը հուշագիր են ստորագրել, ինչը հնարավորություն է ստեղծում Երևանում ու մարզերում, հատկապես սահմանամերձ գյուղերում, զարգացնել դարեր ի վեր հայ ժողովրդի կենսակերպի անբաժանելի մաս դարձած կիրառական արվեստի այս ճյուղը:

«Հայապահպանության թեման քիչ ուշադրության է արժանանում մեր օրերում, և մեր սոցիալական պատասխանատվության ծրագրերում մենք մշտապես ներառում ենք մշակույթի ու կրթության այնպիսի ուղղություններ, որոնք կարևոր են, սակայն երբեմն անտեսված են:

Գորգագործությունը հաճախ մեր մշակույթի ներկայացնողն է եղել աշխարհում, և մենք մեր պարտքն ենք համարում կանգնել Հայկական գորգի ազգային կենտրոնի կողքին՝ մեր ներդրումն ունենալու այսքան գովելի մի ծրագրի աշխատանքներում, որը միտված է նոր շունչ հաղորդելու հայկական գորգագործության հարուստ ավանդույթներին ու պատմությանը»,- նշել է «Ucom» ընկերության խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը, ում նախաձեռնությամբ կայացել է այս համագործակցությունը:

«Բիզնես-մշակույթ համագործակցություն՝ հանուն մշակույթի զարգացման, հայագիտության և ազգային արժեքների պահպանման, ահա այս համատեքստում ենք տեսնում մեր երկխոսությունը։ Համագործակցության կայացման դեպքում կունենանք ազդեցության ոլորտներ մի քանի ուղղություններով, օրինակ աշխատատեղերի ստեղծում, շրջաններում զբաղվածության խնդրի մասնակի լուծում, կիրառական արվեստի՝ մասնավորապես գորգագործության և ձեռագործության խթանում, շուկայի ձևավորում և այլն։ Լիահույս եմ, որ կունենանք շոշափելի ձեռքբերումներ՝ քաջ գիտակցելով, որ դյուրին գործ չէ»,-ընդգծել է Հայկական գորգի ազգային կենտրոնի հիմնադիր-նախագահ Վիկտոր Մնացականյանը։

«Հայտնի է, որ Ucom-ը տարիներ շարունակ աջակցում է Հայաստանի բոլոր մարզերում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների բացման ծրագրին: Մենք կարևորում ենք ինժեներական մտքի զարգացումը դպրոցականների շրջանում և հավատում ենք, որ հայ երեխաները դեռ կունենան իրենց ասելիքը համաշխարհային կտրվածքով: Սակայն ոչ պակաս կարևոր է մարզերում նաև այլ աշխատատեղերի ստեղծումը:

Կարծում եմ՝ գորգագործությունն ու ձեռագործ արվեստը հրաշալի հնարավորություն է ոչ միայն պահպանելու այդ ոլորտի բազմադարյա ավանդույթները, այլև որոշակի չափով լուծելու տեխնիկական կրթություն չունեցող մարդկանց զբաղվածության հարցը»,- ասել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

2017 թ. հիմնադրվել է Հայկական գորգի ազգային կենտրոնը, որը 2018 թ. առաջին ամիսներից սկսել է «Որդան կարմիր» հայկական գորգի և գործվածքի թանգարանի հիմնադրման աշխատանքները:  Առաջիկա ամսվա ընթացքում Աբովյան 3 հասցեում՝ մեկդարյա պատմություն ունեցող ԱՕԿՍ-ի շենքում, կսկսի գործել «Որդան կարմիր» թանգարանը՝ նպատակ ունենալով աշխարհին ներկայացնել հայկական գորգարվեստի պատմությունը, հարուստ ավանդույթներն ու ժառանգությունը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net