Добавить новость
123ru.net
World News
Август
2018

Փաշինյանը փոխեց քարացած «իմաստնությունը»՝ ցույց տալով, որ իրական քաղաքականությունը ոչ բռնի մեթոդներով ցանկացած բիրտ ուժ տապալելու արվեստ է. Տ. Հակոբյան

0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի 100 օրվան ընդառաջ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանից ու իր թիմից հասարակության սպասումներին, հույսերին, այս ընթացքում արվածին ու հիասթափությունների պատճառներին: Վերջին մասով Տիգրան Հակոբյանն ասում է. «Եթե ցանկանում ես հիասթափվել, ապա հիասթափության պատճառ կարող է դառնալ նույնիսկ այս տարվա ձմերուկի գինը: Դա նորմալ է, մարդկանց մեծամասնությունն իրենց այժմյան պահանջմունքների բավարարման մեջ է տեսնում ցանկացած հեղափոխական գործընթացի նպատակը և շատ արագ է ցանկանում տեսնել: Պետք չի հիասթափվել, եթե նույնիսկ հիմա քեզ պարտված ես համարում»:

-Պարո՛ն Հակոբյան, օգոստոսի 17-ի հանրահավաքին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամփոփի իր կառավարության գործունեության առաջին 100 օրը, կխոսի արած-չարածի մասին: Իսկ Ձեզ համար՝ որպես ՀՀ քաղաքացի, ի՞նչ է փոխվել մեր երկրում:

-Մեր երկրո՛ւմ չի փոխվել, երկի՛րն է փոխվել: Ժողովրդի ամենալայն զանգվածները հասկանում էին, որ երկու տասնամյակի ընթացքում գրեթե բոլոր պետական ինստիտուտները (անկախ նրանից՝ ժառանգել էինք այն սովետական անցյալի՞ց, թե՞ մեծագույն ջանքերով ստեղծել էինք անկախացման առաջին տարիներին) ենթարկվել էին սոսկալի մուտացիայի, և իրական իշխանությունն անցել էր կոռուպցիայի, գողության, կրիմինալի մեջ թաթախված, ոտքից գլուխ զինված մի խումբ անձերի ձեռքը: Եվ ժողովուրդը, կարծես, համակերպվել էր այդ իրողության հետ՝ կա՛մ մի ինչ-որ ձևով «գլուխը պահում էր» անարդար, անհավասար, իրավազուրկ միջավայրում, կա՛մ արտագաղթում էր: Համակերպվել էր ընդդիմությունը, «հույսը կտրել» էր ժողովրդից ու բավարարվում էր իր բոցաշունչ ելույթներում իշխանության «դիմակը պատռելով»: Համակերպվել էին տնտեսական և քաղաքական վերնախավի, պետական ապարատի, հանրային սեկտորի այն ներկայացուցիչները (խոստովանեմ, վերջին տարիներին նաև՝ ես), որոնք, հասկանալով կառավարման այս մոդելի կործանարար բնույթը, այնուամենայնիվ կարծում էին, որ հնարավոր է ինչ-որ դրական փոփոխությունների հասնել էվոլյուցիոն ճանապարհով: Այդ համատարած ապատիան բացատրում եմ նաև մի պարզ պատճառով: Իմ սերունդը հիմնվում էր մի դասական թեզի վրա, համաձայն որի՝ քաղաքականությունը հնարավորության արվեստ է, այն իմաստով, որ քաղաքականությունը պետք է հաշվի առնի իրականությունը, իր առջև միայն իրական նպատակներ դնի: Իսկ «Մարտի 1-ը» իրականացրած, հսկայական ռեսուրս կուտակած, ժողովուրդը այլասերող կրիմինալ ռեժիմը իշխանությունից հեռացնելը իրականությունից հեռու էր թվում: Եվ ահա Նիկոլ Փաշինյանն իր փոքրաթիվ համախոհների հետ միասին փոխեց այդ քարացած «իմաստնությունը» և ցույց տվեց, որ իրական քաղաքականությունը ոչ բռնի մեթոդներով ցանկացած բիրտ ուժ տապալելու արվեստ է: Բիրտ ուժը տապալվեց, ինչը բազմաթիվ հնարավորությունների դռներ է բացում Հայաստանի առջև, ինչպես նաև նոր վտանգներ ու սպառնալիքներ է առաջ քաշում:

-Հայտարարվում է, թե անցյալում են մնացել օլիգարխների մենաշնորհներն ու ամենաթողությունը, բիզնեսներում «փայ մտնելը», իշխանավորներին «ատկատ» տալը: Աղմկահարույց բացահայտումներ արվեցին, «Մարտի 1-ի» գործով մեղադրանք է ներկայացված Ռ. Քոչարյանին: Սակայն, արդյո՞ք շարքային հայաստանցու կյանքը դրական առումով փոխվել է:

- Արմատապես է փոխվել: Ո՞վ էր շարքային քաղաքացին մինչև ապրիլյան համաժողովրդական ընդվզումը: «Համբալ», «խիյարը թարս աճեցնող» անպետք մշակ, «տոնը փչացնող», «տասը հազարանոց» գորշ ընտրազանգված: Որի աշխատանքի արդյունքի առյուծի բաժինն իրենից խլում էին: Այսօր այդ «համբալը» նվաճեց քաղաքականություն վերադառնալու իրավունքը և նույնիսկ թելադրում է երկրի քաղաքական օրակարգը:

Այդ առումով նոր Հայաստանում ժողովրդավարության պոպուլիստական (ամբոխահաճո) յուրահատուկ մոդել է ձևավորվել, որի շրջանակներում հեղափոխության առաջնորդն ու լայն զանգվածները մշտական շփման մեջ են: Եվ այդ շփման ընթացքում ձևավորվում և պարբերաբար թարմացվում են միմյանց հանդեպ պահանջներն ու սպասումները: Այդ յուրահատուկ մոդելի արտահայտություններից են վարչապետի ֆեյսբուքյան ասուլիսները, որի ժամանակ նա պատասխանում է օգտատերերի կողմից ամենաշատ հավանության արժանացած հարցերին: Դա շատերիս քմծիծաղն է առաջացնում, քանի որ «ամենալայքված» հարցերը առաջնային չեն երկրի համար, հաճախ սպառողական բնույթ են կրում, բայց դրանք են ժողովրդի պահանջները, տրամադրությունները: Իսկ վարչապետն ու կառավարությունը ժողովրդի մանդատի ուղիղ թելադրանքով են այժմ գործում:

Մի խոսքով, մարդկանց արժանապատվության վերականգնումը, մասնակցությունը քաղաքական գործընթացներին՝ սա այն անկյունաքարերից մեկն է, որի վրա կարող է կառուցվել անվտանգ, բարեկեցիկ, մրցունակ երկիր: Դա է ամենադրականը, ինչը մարդիկ դեռ չեն կարող տեսնել:

-Երիտասարդների նոր թիմն այս ընթացքում, Ձեր կարծիքով, իրեն արդարացրե՞ց:

-Երիտասարդ բառը հաճախ է անտեղի շահարկվում: Այս կապակցությամբ մի զուգահեռ անցկացնեմ: 1993 թ., երբ ձևավորվեց Հ. Բագրատյանի կառավարությունը, վարչապետը 35 տարեկան էր, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը՝ 34, 37-ը չէին բոլորել արտգործնախարարը, ազգային անվտանգության և հարկային ծառայության պետերը և այլն, ես դեռ 32 տարեկան էի, երբ դարձա կառավարության անդամ: Մեզ այն ժամանակ երիտասարդ չէին անվանում: Եկեք հանենք «երիտասարդ» մանիպուլյատիվ նպատակներով օգտագործվող այդ պիտակը և գնահատենք նորանշանակ պետական պաշտոնյաներին ըստ իրենց գործունեության: Պարզ է, որ գնահատականները շատ տարբեր կարող են լինել: Ինձ համար ակնհայտ է, որ որոշ «նորակոչիկներ» չեն համապատասխանում իրենց զբաղեցրած պաշտոններին: Բայց պետք է հասկանանք Նիկոլ Փաշինյանի նշանակումների տրամաբանությունը: Ինչպես ասացի, պետական ինստիտուտները սոսկալի մուտացիայի են ենթարկվել և հիմնովին վերանորոգման կարիք ունեն: Դա հնարավոր է անել միայն նոր ուժերով, նոր թիմով, նոր սերնդով, նոր մտածողությամբ: Նորը միշտ չէ, որ ավելի լավն է նշանակում: Այսպես, տան փտած հատակը ամբողջովին փոխում են նորով, նույնիսկ եթե հինը կաղնուց է, իսկ նորը՝ լամինանտե: Նորը չի ճռճռա, գարշահոտ չի տարածի, նորի տակ մկների ու խավարասերների բներ չկան, այդ հատակն էլ մաքրելը կամ փոխելն անհամեմատ հեշտ է: Այդ առումով նոր թիմի աշխատանքը, կարծում եմ, համապատասխանում է իր առջև դրված առաջնային խնդիրներին:

- Բազմաթիվ անհատներ, որոնք ողջունեցին հեղափոխությունը, արագ դասվեցին հակահեղափոխականների շարքին, երբ սկսեցին քննադատել նոր կառավարությունը: Մասնավորապես, կարծիք հնչեց, որ Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիրը» լայն հանրային օրակարգ և հանրային դաշինք ստեղծելու փոխարեն գնացին ՀՀՇ-ի ու ՀՀԿ-ի՝ նեղ կուսակցական ճանապարհով: Իշխանությունը պահպանելու փաստորեն միակ տարբերակը հանրությանը դիլեմայի առջև կանգնեցնելն է՝ կա՛մ մենք ենք մնում, կա՛մ գալիս են «հակահեղափոխականները»: Եթե համաձայն եք նախորդ կարծիքին, ինչպե՞ս կարող էր արտահայտվել այդ կոնսոլիդացիան՝ արդյո՞ք բոլորի հետ դաշինքներ կնքելով:

-Աննկուն հեղափոխականի կերպար ընդունած մի արվեստագետի համար, որի «նախադեպը չունեցող» միջոցառումը Մշակնախը հրաժարվում է ֆինանսավորել, հեղափոխությունը կորցնում է իր հմայքը: Մի վարչության պետին ազատում են աշխատանքից, և հեղափոխությունը անիմաստ է դառնում իր և իր մերձավորների համար…:

Եթե ցանկանում ես հիասթափվել, ապա հիասթափության պատճառ կարող է դառնալ նույնիսկ այս տարվա ձմերուկի գինը:

Դա նորմալ է, մարդկանց մեծամասնությունն իրենց այժմյան պահանջմունքների բավարարման մեջ է տեսնում ցանկացած հեղափոխական գործընթացի նպատակը և շատ արագ է ցանկանում տեսնել: Պետք չէ հիասթափվել, եթե նույնիսկ հիմա քեզ պարտված ես համարում: «Նորմալ երկիր» կառուցելու անվերջ ճանապարհը բոլորիս քայլերի անհրաժեշտությունն այսօր ունի: Եթե կանգնենք, սկսենք միայն «թամաշա» անել Նիկոլի գործողություններին՝ նրանից հրաշագործություն կամ ձախողում սպասելով, ապա ճանապարհը ստիպված կլինենք նորից սկսել: Եվ դա ոչ թե Նիկոլի, այլ բոլորիս պարտությունը կլինի:

Իսկ «հեղափոխական-հակահեղափոխական» բաժանարար գիծն ինձ դուր չի գալիս: Ետհեղափոխական ամիսները չափազանց աղքատացրին բանավեճի լեզուն: Հակահեղափախական սկսեցին անվանել բոլորին, ում պահվածքը, արտահայտած միտքը, անցյալը, ապրելաձևը չի տեղավորվում որոշ իբր «երդվյալ հեղափոխականների» պարզունակ պատկերացումներում: Պարզապես խորհուրդ կտամ այդ մարդկանց ուսերից գցել հեղափոխական կոմիսարի կաշվե բաճկոնը և մեկ-մեկ պատմության մասին գրքեր կարդալ:

Ինչ վերաբերվում է Ձեր նշած նեղ կուսակցական ճանապարհին: Կարճ պատասխանեմ. դեպի հեղափոխություն տանող ճանապարհին «Քաղաքացիական պայմանագրին» ոչ մի քաղաքական ուժ, նույնիսկ «Ելք» դաշինքի գործընկերները չմիացան, և հանրային դաշինքը Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, կնքեց ժողովրդի հետ: Հաղթողներն այս «ընտրություններում» ներկա վարչապետն է, իր գլխավորած կուսակցությունը և ժողովուրդը: Այնուամենայնիվ, Փաշինյանի գլխավորած ՔՊ-ն կառավարությունում տեղեր հատկացրեց չորս կուսակցություններին: Ներկա իրավիճակում ավելի լայն կուսակցական ներկայություն կառավարությունում դժվար եմ պատկերացնում:

-Իսկ հեռուստատեսության ոլորտում, որի համակարգող մարմնում եք աշխատում եք, ի՞նչ է փոխվել:

- Հեռուստատեսություններում դեռ ոչինչ չի փոխվել, պարզապես հեռուստատեսությունների համար ազատ և անկաշկանդ աշխատելու հնարավորություն է ստեղծվել: Լրատվական ծրագրերի դիտելիությունը մեծացել է շնորհիվ «դրսից» մատուցվող մարդկանց համար հետաքրքիր կոնտենտի՝ բացահայտումներ, ձերբակալություններ, նոր պաշտոնյաների հարցազրույցներ և մեկնաբանություններ: Այդ ամենը երկրում կատարվող գործընթացների մեխանիկական արտացոլումն է: Բայց հեռուստատեսությունների առաքելությունը լրատվական հաղորդումներով չի սահմանափակվում, իսկ սեփական հետաքրքիր, տարբեր սոցիալական խմբերին ուղղված որակյալ կոնտենտ՝ մանկական, գիտահանրամատչելի, վերլուծական հեռուստատեսությունները դեռ չեն կարողանում պատրաստել: Որակյալ հաղորդումներ կստեղծվեն միայն այն դեպքում, երբ կձևավորվի հանրային պահանջը, իսկ պետությունը կաջակցի հեռուստաընկերություններին հանրօգուտ կոնտենտ ստեղծելու գործում:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net