Добавить новость
123ru.net
World News
Август
2018

ԱՄՆ գործադիրը և օրենսդիրը տարբեր մոտեցումներ ունեն Մոսկվայի հարցում

0
Արևմուտքի վերլուծաբանները նշում են, որ Միացյալ Նահանգների գործադիր իշխանության ղեկավարը՝ նախագահը, և օրենսդիրները՝ Ներկայացուցիչների տունն ու Սենատը, Մոսկվայի հարցում իրականացնում են միմյանցից տարբերվող քաղաքականություն:


«Մարշալի հիմնադրամ» ամերիկյան վերլուծական հաստատության փորձագետ Մարթին Քենսեզը Liberation ֆրանսիական պարբերականին ասել է, որ Թրամփը փորձում է բարելավել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները, մինչդեռ Կոնգրեսը նոր պատժամիջոցներ է ծրագրում:


«Ըստ էության, Ռուսաստանի վերաբերյալ կա երկու քաղաքականություն: Մեկն իրականացնում են նախագահն ու նրա խորհրդականները, ովքեր Վլադիմիր Պուտինին ցանկանում են տեսնել բարեկամի դերում, մյուսն առաջ է տանում Կոնգրեսը, որը Թրամփի նախագահության առաջին իսկ շրջանից շատ ավելի կոշտ գիծ է ընտրել»,- ասել է Մարթին Քենսեզը:


Նրա համոզմամբ, օրենսդիրներն արդեն ընդունել են որոշումներ, որոնք ենթադրում են պատժամիջոցների խստացում: Ընդ որում, Կոնգրեսը, որտեղ նախագահի կուսակից հանրապետականներն ունեն մեծամասնություն՝ ցանկանալով ապահովագրել այդ գծի անշեղելիությունը, կայացրել է որոշում, ըստ որի՝ նախագահը չի կարող միակողմանիորեն փոխել ստատուս-քվոն այնպիսի նուրբ հարցերում, ինչպիսին, օրինակ, Ուկրաինայի հակամարտությունն է:


Փորձագետի խոսքով՝ Սկրիպալների թունավորման հետ կապված որոշումները միայն ընդգծում են այդ երկու իրարամերժ մոտեցումների առկայությունը:


«Մեր հաստատության հետ զրույցներում Սպիտակ տան մի խորհրդական խոստովանել է, որ Կոնգրեսը, փաստորեն, փորձում է տապալել Թրամփի քաղաքականությունը Մոսկվայի նկատմամբ: Այդ պատժամիջոցներով Կոնգրեսն, առաջին հայացքից, իր համերաշխությունն է հայտնում Մեծ Բրիտանիային, որտեղ թունավորել են հայր և դուստր Սկրիպալներին, բայց երկարատև հեռանկարի առումով, ամերիկացի օրենսդիրները ռուսներին նկատել են տալիս, որ նմանօրինակ ագրեսիվ գործողություններն անընդունելի են ինչպես Եվրոպայում, այնպես էլ Հյուսիսային Ամերիկայում, և դրանց համար Մոսկվան կդատապարտվի ու կպատժվի»,- ասել է Քենսեզը:


Միաժամանակ, վերլուծաբանը նշում է, որ Թրամփին բնավ պետք չէ համարել «պուտինասեր»: Նա արդեն հնչեցրել է մի քանի թեպետ խորհրդանշական, բայց ազդեցիկ հայտարարություններ, օրինակ, Ռուսաստանից Գերմանիա նոր գազատար անցկացնելու, կամ ամերիկյան միջուկային սպառազինության ծրագրի մասին, որոնք իրականացվելու դեպքում ռուսների համար կունենան չափազանց ծանր հետևանքներ:


«Թրամփը կարող է հետաձգել պատժամիջոցները, բայց չեղարկել այն, ինչ ընդունել է Կոնգրեսը, չի կարող: Ենթադրում եմ, որ Կոնգրեսը հետևելու է Թրամփի և նրա վարչակազմի քայլերին և կպարտադրի, որ պատժամիջոցներն իրագործվեն»,- ասել է «Մարշալի հիմնադրամ» ամերիկյան վերլուծական հաստատության փորձագետ Քենզեսը:


Իսկ The New York Times-ի փոխանցմամբ, միջազգային համայնքի քննադատությունը և դատապարտող հայտարարությունները Պուտինի համար որևէ նշանակություն չունեն, և նա կսթափվի միայն այն դեպքում, երբ կհամոզվի, որ պատժամիջոցները գործում են, ու դրանց ծանր հետևանքներն անխուսափելի են:


«Ռուսները պետք է տեսնեն, որ պատժամիջոցների մեղմացումը կամ չեղարկումը կախված է հենց իրենցից, այլ ոչ թե Սպիտակ տան ներկայիս ղեկավարից կամ Եվրոպայի լիդերներից»,- ասվում է New York Times-ի խմբագրականում: 


 





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net