Դրեյքի հրահրած Keke challenge-ի հետևանքով ավելացել է ՃՏՊ-ների ու մեքենայի մոտ պարելիս վնասվածքներ ստացողների թիվը (տեսանյութ)
Հայտնի ռեփեր Դրեյքի In My Feelings հիթով ոգեշնչված՝ աշխարհի տարբեր անկյուններում բնակվող մարդիկ, անկախ տարիքից ու սեռից, պարային ֆլեշմոբ (Kiki challenge) են սկսել`պարելով ընթացքի մեջ գտնվող և դուռը բաց մեքենայի մոտ:
Սակայն, ինչպես նշում է life.ru-ն, անմեղ զվարճանքն իսկական պատուհաս է դարձել, քանի որ ավելացել է ճանապարհատրանսպորտային պատահարների, ինչպես նաև վտանգավոր պարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացողների թիվը:
Վերջին շրջանում եղել են դեպքեր, երբ մարդիկ, դուրս գալով ընթացքի մեջ գտնվող մեքենայի դռնից, ընկել են ու գանգուղեղային վնասվածքներ ստացել:
Ուստի՝ իրավապահները կոչ են արել «լայքերի» հետևից չընկնել ու չվտանգել առողջությունը:
