«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան խուսափել է լուրջ վնասվածքից
«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան շուտով շարք կվերադառնա:
Ալաբան ծնկի վնասվածք է ստացել Գերմանիայի Սուպերգավաթի՝ «Այնտրախտի» հետ խաղի (5:0) ժամանակ և բժիշկների օգնությամբ լքել է խաղադաշտը: Մտավախություն կար, որ ավստրիացի ֆուտբոլիստը վնասել է ծնկի կապանները և շարքից դուրս կմնա երկար ժամանակով:
Մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ այսօր Ալաբան բուժզննում է անցել և կապանների հետ կապված վնասվածք չի ախտորոշվել: Ֆուտբոլիստը շուտով կմիանա ընդհանուր խմբի մարզումներին:
Հավելենք, որ «Բավարիան» օգոստոսի 15-ին ընկերական հանդիպում է անցկացնելու «Համբուրգի» հետ:
