Կենգուրուի չորացած կմախքն ու մյուս տառապող կենդանիները. Ավստրալիայում շարունակվում է դարի ամենասաստիկ երաշտը (ֆոտոշարք)
Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է շոկային լուսանկարներ, որոնք արվել են Ավստրալիայի՝ ամբողջովին երաշտի ազդեցության տակ հայտնված Նոր Հարավային Ուելս նահանգում:
Պարբերականը նկատում է, որ կենգուրուի չորացած կմախքը ցույց է տալիս վերջին հարյուրամյակի ամենասաստիկ երաշտի սոսկալի հետևանքները:
Լուսանկարների հեղինակը 69-ամյա Լեն ՄքԼինն է, որի խոսքով՝ ինքն ուղղակի ապշել է՝ տեսնելով կենդանու մնացորդները: Տղամարդուն զարմացրել է այն փաստը, որ կմախքը մասերի չի բաժանվել և որ վայրի կենդանիները չեն հարձակվել դրա վրա:
Հիշեցնենք, որ Նոր Հարավային Ուելս նահանգում վերջին 100 տավա ընթացքում ամենասաստիկ երաշտն է: Հայտնի է, որ ապրիլի 1-ից մինչ օգոստոս այստեղ գրեթե տեղումներ չեն եղել:
Առավել ծանր է ֆերմերների ու անասնապահների վիճակը, որոնք բավարար քանակությամբ ջուր չունեն կենդանիների ծարավը հագեցնելու համար:
