Իրանը ՌԴ էլեկտրաէներգիայի արտահանման շուրջ բանակցություններ է սկսել Հայաստանի և Ադրբեջանի հետ. երկրի էներգետիկայի նախարար
Իրանը Հայաստանի և Ադրբեջանի տարածքով Ռուսաստան էլեկտրաէներգիայի արտահանման շուրջ բանակցություններ է սկսել Հայաստանի և Ադրբեջանի հետ: Այդ մասին երկուշաբթի IRNA գործակալությանը հայտնել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը:
«Մենք Ռուսաստան էլեկտրաէներգիայի մատակարարումների հնարավորության շուրջ Իրան-Հայաստան և Իրան-Ադրբեջան բանակցություններ ենք սկսել»,- ասել է Արդաքանիանը:
Նա նշել է, որ «այսօր Իրանի համար կարևոր խնդիր է եվրոպական էլեկտրական ցանցերին միացումը, իսկ Թեհրանը մի քանի տարբերակ ունի այդ գաղափարի իրականացման համար»:
«Դրանցից մեկը մեր հյուսիսային հարևանների տարածքով Եվրոպայի էլեկտրական ցանցերին միանալն է»,- հավելել է նախարարը:
