Добавить новость
123ru.net
World News
Август
2018

Նոր ճամբարի մոդելը պատասխանն է «Երկրապահի» ճամբարների ֆինանսավորման կասեցման վերաբերյալ քննադատություններին. ԿԳՆ

0

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղում տեղի է ունեցել պատանեկան ճամբարի բացումը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարար Նարինե Աղաբալյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՆ լրատվական բաժնից:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ողջույնի խոսքում շեշտել է, որ համատեղ ջանքերով կյանքի է կոչվում նոր Հայաստանի նոր ճամբարի մոդելը, որի  նպատակներից մեկը Հայաստանի և Արցախի պատանիների սերտ շփումն է. «Ճանաչելով միմյանց՝ մենք ավելի ուժեղ ենք դարձնում մեր հայրենիքը։ Ճանաչելով մեր բնությունը՝ ավելի են մեծանում  այն պաշտպանելու և պահպանելու հայրենասիրական  մղումները: Նոր համատեղ ճամբարային նախագծի նպատակն է ապահովել Հայաստանի և Արցախի պատանիների սերտ շփումը, կազմակերպել մարզական միջոցառումներ, սովորեցնել ռազմական մի շարք հմտություններ, սովորել ապրել վրանային պայմաններում՝ բարդ տեղանքում, կարողանալ համատեղ հաղթահարել բարդ իրավիճակները, շփվել արվեստի ու ստեղծագործողների հետ, լավ ժամանակ անցկացնել ամառային ամիսներին։ Այս մոդելը գործելու է առաջիկա տարիներին և տարեցտարի Արցախի և Հայաստանի դպրոցականների փոխայցելությունների թիվը ավելանալու է,- նշել է Արայիկ Հարությունյանը և շարունակել,- Երբ կասեցրեցինք «Երկրապահի» ճամբարների ֆինանսավորումը, մեղադրանքներ հնչեցին, թե ռազմական դրության մեջ գտնվող երկրում ռազմահայրենասիրական ճամբարները կարևոր են։ Նոր ճամբարի մոդելը  պատասխանն է այդ քննադատություններին։ Մեր ճամբարներում կրթվելու են արժանապատիվ, խիզախ, հայրենասեր պատանիներ»:

Իր հերթին Արցախի Հանրապետության ԿԳ նախարար Նարինե Աղաբալյանը շնորհավորելով  դպրոցականներին ճամբարի բացման կապակցությամբ՝ նախ շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳ նախարարին նախաձեռնության և աջակցության համար ու  վստահություն հայտնել, որ առաջիկա օրերին երեխաները հնարավորություն կունենան ծանոթանալու ոչ միայն Արցախի բնության  հրաշալիքներին, այլև գյուղի տարածքում գտնվող բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններին։ «Հենց Պատարա գյուղի անտառներում են 30 տարի առաջ կազմավորվել մեր ինքնապաշտպանական առաջին ջոկատները, որոնք այնուհետև  ՊԲ ստորաբաժանումներն են դարձել և ապահովել մեր հաղթանակը՝ մեզ պարտադրված պատերազմում:  Այդ պայքարի իմաստը, նպատակը մեկ միասնական հայրենիք ունենալն էր։ Ճիշտ է, այդ պայքարի ընթացքում 2 հայկական հանրապետություն է հռչակվել, բայց մենք միասին ենք, և մեր բոլոր ջանքերն ուղղված են լինելու միասնական հայրենիք ունենալու գաղափարի իրագործմանը։  Այսօրվա ճամբարը դրա դրսևորումներից մեկն է»,-նշել է Նարինե Աղաբալյանը։

Ճամբարականներին և հյուրերին իրենց կատարումներով ողջունել «Velvet»  քառյակը, այնուհետև կազմակերպվել է  ավանդական խաղերի մրցույթ, լավագույն ջոկերը խրախուսվել են կազմակերպիչների կողմից։ Ցուցադրական ելույթներով հանդես  են եկել  Արցախի պատանի բռնցքամարտիկները։ Ճամբարային առաջին օրը եզրափակվել է  ազգային  պարերի վարպետության դասով։

Հայկական երկու հանրապետությունների կրթության և գիտության նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ իրականացված ճամբարում իրենց հանգիստը կանցկացնեն Հայաստանի և Արցախի 80 պատանիներ: Ճամբարը կգործի մինչև օգոստասի 19-ը: Դպրոցականների համար ճամբարային ծրագրով նախատեսված են մարզամշակութային միջոցառումներ, այցելություններ պատմամշակութային վայրեր, հանդիպումներ ու դասախոսություններ։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net