Добавить новость
123ru.net
World News
Август
2018

Քաղաքացիների անվտանգությունն առաջնային է. ԱԻՆ-ում խորհրդակցությանը նախարարը հանձնարարել է խիստ մոտենալ ստուգումներին

0

Օգոստոսի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը զեկուցել է անցած շաբաթվա ընթացքում կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում «911» ծառայություն ստացվել է 24832 ահազանգ:

Նախորդ շաբաթ գրանցվել է 253 հրդեհ, որից 188-ը՝ բուսածածկ տարածքներում: Ներկայացնելով ծառայության ընթացիկ աշխատանքները՝ գնդապետ Նահապետյանն անդրադարել է նաև քաղաքացիական պաշտպանության հենակետերի վիճակին, անկացվող ուսումնական վարժանքներին, ինչպես նաև նշել, որ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի տարբեր տարիների շրջանավարտներ ակտիվորեն դիմում են՝ համակարգում ծառայության անցնելու համար և, համաձայն նախարարի հանձնարարականի, առաջնահերթությունը տրվում է հենց նրանց:

Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը զեկուցել է մեկնարկած տեսչական ստուգումների արդյունքների մասին,  նշել, որ արդեն ստուգվել է 219 օբյեկտ, նյութեր են կազմվել 120-ի վերաբերյալ, իսկ  ավտոգազալիցքավորման 12 ճնշակայան դադարեցրել է շահագործումը, քանի որ գործում էր խախտումներով: Ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ առավել հրդեհապայթյունավտանգ գազալցակայանները:

Նախարար Հ. Ռոստոմյանը հանձնարարել է խիստ մոտենալ ստուգումներին, շարունակել նույն կերպ, քանի որ բոլոր դեպքերում քաղաքացիների անվտանգությունն առաջնային է և ամեն ինչ պետք է բխի հենց իրենց շահերից:

Խորհրդակցության ընթացքում նախարարը ներկայացրել է Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության նոր տնօրենին՝ Սուրեն Հովսեփյանին, հաջող աշխատանք մաղթել:

Ներկայացնելով Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության կատարած աշխատանքները՝ Ս. Հովսեփյանն անդրադարձել է եղանակային պայմաններին, ջրամբարների վիճակին: Օգոստոսի 14-18-ը հանրապետության հյուսիսային հատվածներում սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև կարկուտ: Ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում նաև մյուս հատվածներում:  Ջերմային ֆոնը հանրապետության տարածքում անփոփոխ է:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին, որոնք վերաբերում էին աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը, կառուցվածքային փոփոխություններին և ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված միջոցառումների կազմակերպմանը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net