Բիլ Մյուրրեյը Մասաչուսեթսի ռեստորաններից մեկում հարձակվել է լուսանկարչի վրա
Ամերիկացի դերասան Բիլ Մյուրրեյը հարձակվել է 71-ամյա լուսանկարիչ Փիթեր Սայմոնի վրա, դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում։
Այս մասին գրում է Boston Globe-ը։
Նշվում է, որ Սայմոնը տեղի ռեստորաններից մեկում լուսանկարելիս է եղել մի զույգի, այնուհետև առանձնացել է անկյունում՝ լուսանկարները ստուգելու համար։ Հենց այդ պահին լուսանկարիչը զգացել է, որ ինչ-որ մեկը հանկարծակի բռնել է նրան ու ուժեղ հրել պատի կողմ։
Լուսանկարչի խոսքով՝ սկզբում նրան թվացել է, որ դա անվտանգության աշխատակիցն է։ Նա ճանաչել է հայտնի դերասանին միայն այն ժամանակ, երբ վերջինս մի կողմ է քաշվել ու սկսել պարել։
«Նա այնպիսի տեսք ուներ, կարծես պատրաստ էր ինձ խեղդել», - պատմել է լուսանկարիչը։
Նա նաև նշել է, որ Մյուրրեյը «այնպիսին չէր, ինչպես առաջ»։
Ոստիկանությունում դերասանը բացատրել է, որ իրեն անհանգստացրել է լուսանկարահանումը, որն իրականացվում էր այն ընթացքում, երբ նա զբաղված էր իր գործերով։ Մինչդեռ Սայմոնը պնդել է, որ դերասանը չի հայտնվել իր արած կադրերից ոչ մեկում։