Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News
Август
2018

Յուրի Խաչատուրովը մեղադրանքը չի մեկնաբանում ՀՀ-ի իմիջը չվնասելու համար, իսկ կալանքի որոշումը վիճարկում ենք. պաշտպան (տեսանյութ)

0

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, 2008թ.-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի տեղակալ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի պաշտպանները նրա նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու որոշման դեմ բողոք են ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան: Այս առնչությամբ Tert.am-ը զրույցեց Յուրի Խաչատուրովի պաշտպաններից Միհրան Պողոսյանի հետ:

-Պարո՛ն Պողոսյան, ի՞նչ բողոք եք ներկայացրել Վերաքննիչ դատարան:

-Նախ նշեմ, որ առաջին ատյանի դատարանն իր կայացրած որոշման մեջ Յուրի Խաչատուրովի առնչությունը սահմանադրական կարգի տապալմանը հաստատված չի համարել։

Այսինքն՝ դատարանն իր կողմից կայացված դատական ակտում հստակ ֆիքսել է, որ ներկայացված նյութերով չի հիմնավորվում, որ Յուրի Խաչատուրովն առնչություն ունի սահմանադրական կարգի տապալման հետ: Այս պարագայում, այնուամենայնիվ, վերջինիս նկատմամբ կալանավորումը դատարանը թույլատրելի էր համարել: Այդ հիմնավորումը վիճարկելու համար ներկայացրել ենք վերաքննիչ բողոք և վիճարկում ենք հենց կալանքի որոշումը:

-Իսկ ինչո՞ւ դատարանը հիմնավոր չի համարել մեղադրանքը, բայց այնուամենայնիվ համարում է կալանքի հիմքեր կան:

-Իրավական ձևակերպման խնդիր է, հենց դա պարզելու համար մենք վիճարկում ենք առաջին ատյանի դատարանի որոշումը կալանքի վերաբերյալ և գտնում ենք, որ եթե անձին առաջադրված մեղադրանքի առնչության վերաբերյալ կասկածը չի հիմնավորվել, ուրեմն կալանքը թույլատրելի չէ , և այդ հիմքով էլ վիճարկում ենք:

Հիմնավորվեց մեր տեսակետը, որ մենք որևէ առնչություն չունենք նշված մեղադրանքի հետ, դատարանը փաստել է դա, սակայն կալանքը թույլատրելի է համարել:

-Այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը աշխատանքային գործունեության մե՞ջ է, և այնտեղ ի՞նչ է հայտնում իր մեղադրանքի մասին, եթե ձեզ հայտնի է: Բացի այդ, իր դեմ առաջադրված մեղադրանքը ինչ-որ բան փոխե՞լ է նրա անձի նկատմամբ աշխատանքային մթնոլորտում։

-Աշխատանքային պարտականությունների անմիջականորեն կատարմանը Յուրի Խաչատուրովը անցել է կարծեմ օգոստոսի 4-ից: Ինձ հայտնի չէ որևէ փոփոխություն իր անձի նկատմամբ՝ պայմանավորված մեղադրանքով, եթե չեմ սխալվում նույնիսկ մամուլի քարտուղարի միջոցով հանրության տեղեկացրել էր, որ որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չի մեկնաբանում առաջադրված մեղադրանքը, և դա Հայաստանի ներքին խնդիրն է:

Պարոն Խաչատուրովը չի ցանկանում իր մեկնաբանություններով ՀՀ-ին որևէ վնաս կամ իմիջային բացասական երանգ հաղորդել, այդ իսկ պատճառով որևէ մեկնաբանություն չի տալիս հարուցված քրեական գործի վերաբերյալ:

-Մեկնաբանություն չի տալիս Ռուսաստանում, իսկ որևէ դիրքորոշում չի՞ հայտնել մեղադրանքի մասին, և բացի այդ, արդյո՞ք ներկայանալու է Վերաքննիչ դատարան, հայտնի՞ է նիստի օրը, թե դեռ բողոքը նոր է վարույթ ընդունվելու:

-Ոչ, դեռևս հայտնի չէ Վերաքննիչ քրեական դատարանում նիստի օրը: Հաշվի առնելով, որ Վերաքննիչ դատարան ներկայանալն արդեն ոչ թե պարտավորություն է այլ իրավունք, այդ դեպքում նիստի օրը հայտնի դառնալուն պես կքննարկենք ներկայանալու կամ չներկայանալու հնարավորությունը: Ես նշեցի, որ Յուրի Խաչատուրովը մեղադրանքը չի մեկնաբանում Ռուսաստանում, նշեմ, որ ընդհանրապես չի մեկնաբանում, որպեսզի որևէ պարագայում բացասական որևէ արձագանք Հայաստանի հանդեպ չլինի: Մեղադրանքի վերաբերյալ ասեմ, որ մենք ի սկզբանե պնդել ենք, որ նա առնչություն չունի մեղադրանքի հետ, և դատարանը հաստատել է մեր կողմից նշված տեսակետը, որ սահմանադրական կարգի տապալմանը Խաչատուրովը որևէ առնչություն չունի:

-Բազմիցս նշվում է, որ դատարաններն այլևս անկախ են: Դուք ակնկալո՞ւմ եք, որ Յուրի Խաչատուրովը հենց այդ հիմնավորմամբ քրեական հետապնդման չի ենթարկվի, հետապնդումը կդադարեցվի նախքան նախաքննության ավարտն ու գործը դատարան ուղարկելը:

-Ամեն դեպքում ես կարծում եմ, որ պետք է կայացվի օրինական դատական ակտ և այդ ակտով կփաստվի, որ Յուրի Խաչատուրովը ենթադրյալ հանցագործության կատարման հետ որևէ առնչություն չունի:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Уникальный культурно-досуговый центр «Полярный» достроят в этом году


Спорт в России и мире
Москва

"Спартак" обыграл "Краснодар" и продлил беспроигрышную серию до 7 матчей при Слишковиче


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Арина Соболенко

Соболенко испытала проблемы после снятия Рыбакиной с турнира в Риме


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Озоновые Дыры: Вызов современности, Взгляд Романа Терещенко





Путин в России и мире
Москва

Слова Путина сказанные на Параде Победы в Москве вызвали негодование у Британии


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Святая миссия русского солдата


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Эдит Пиаф

В театре «Модерн» состоялась премьера моноспектакля «Исповедь счастливой женщины. Эдит Пиаф»



Москва

Коммунальная квартира в разрезе.

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net