Երիտասարդն ինստալյացիաներ է ստեղծում իր գրքերի հավաքածուից և լուսանկարվում իր աշխատանքների հետ (լուսանկարներ)
Գրքերը դրական ազդեցություն են գործում ոչ միայն մեր մտավոր ունակությունների, այլ նաև՝ երևակայության ու ստեղծարարության վրա:
Այսպես, 24-ամյա Ջեյմս Տրեվինոն համացանցում հայտնի է դարձել իր հետաքրքիր ինստալյացիաների շնորհիվ, որոնք նա պատրաստում է գրքերի իր հսկայական հավաքածուից:
Երիտասարդի խոսքով՝ այս աշխատանքները ստեղծելու և դրանց հետ լուսանկարվելու գաղափարը հանկարծակիորեն է ծագել իր մոտ:
«Սկզբում հրապարակում էի այն գրքերի լուսանկարները, որոնք այդ պահին ընթերցում էր: Ժամանակի ընթացքում լուսանկարներն ավելի ու ավելի բարդ դարձան. հիմնական ազդեցությունը փոփ–մշակույթից ու երբեմն Instagram-ում տեսած լուսանկարներից է», - պատմել է նա Bored Panda-ին՝ պարզաբանելով, որ յուրաքանչյուր տեսարան ստեղծելու համար ջանքեր ու ժամանակ է պահանջվում:
