Հաղարծինում ճանապարհ են փակել, իրավիճակը լարված է
0
Տավուշի մարզի Հաղարծին և շրջակա համայնքի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Հաղարծին համայնքում: Ինչպես Հետքին ներկայացրեցին ճանապարհ փակող գյուղացիները, նրանք պահանջում են, որ կառավարությունը թույլ տա` գյուղացիները մտնեն անտառ և հատումներ իրականացնեն: Իրավիճակը քիչ առաջ սրվեց, երբ Թբիլիսիից եկող վարորդներից մեկը խնդրեց բացել ճանապարհը, գյուղացիների և վարորդների միջև բախումներ եղան:
