Добавить новость
123ru.net
World News
Июль
2018

Փաշինյանը կենտրոնացել է անվտանգության պահպանման վրա, իսկ դա նշանակում է ժամանակ շահել. Կայծ Մինասյան

0

Ֆրանսիան հավասարակշռության սկզբունքը Հայաստանի և Ադրբեջանի միջև պահպանում է: Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիա կատարած այցին՝ ասաց Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը:

Ըստ նրա՝ այդ հավասարակշռությունն իրականում վնասում է նախ Հայաստանին:

«Մենք այդ վնասի մեջ՝ որպես ժողովուրդ, ունենք մեր պատասխանատվությունը: Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկիր, ստիպված է հավասարակշռությունը պահպանել Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում: Դրանից, իհարկե, Ֆրանսիան շահում է, և դա սովորություն է Ֆրանսիայի դիվանագիտական պատմության մեջ: Միշտ այդպես է եղել․ փորձել գտնել հավասարակշռություն հակամարտող կողմերի հետ և շահել բոլոր կողմերի հետ հարաբերություններում»,- ասաց նա:

Կայծ Մինասյանի խոսքով՝ իհարկե, հիմա Ադրբեջանը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի խոչընդոտի ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացմանը: «Քանի որ չեն կարող խոչընդոտել ֆրանսիական կամ ամերիկյան կամ ռուսական նախաձեռնություններին Հայաստանում, փորձում են որոշման ընդունման գործընթացը փոխել՝ իրենց հնարավորություններն առաջ բերելով: Այդ հնարավորություններն են նավթը, գազը և այլ միջոցները»,- ասաց նա:

Ադրբեջանին, ըստ փորձագետի, երբեմն հաջողվում է իր հնարավորություններով ազդեցություն գործել, իրենց ունեցած ռեսուրսները գործի դնելով՝ բավականին շատ բան են շահում՝ թե՛ ռուսների, թե՛ ամերիկացիների, թե՛ ֆրանսիացիների հետ հարաբերություններում:

«Բայց մյուս կողմից էլ, որքան էլ Ադրբեջանը միջոցներ գործադրի, այնքան ճնշումները կմեծանան Ադրբեջանի վրա: Ադրբեջանը ստիպված պետք է լինի հաշվի առնել այդ բոլոր օտար միջոցները, օտարների շահերը չեն կարող ծայրահեղ լինել, որովհետև ռուսները, ամերիկացիները, ֆրանսիացիները չեն ընդունի Ադրբեջանի ծայրահեղական լինելը»,- ասաց նա։

Մատնանշելով Ալիևի՝ Փարիզ կատարած այցի ժամանակ հայ համայնքի բողոքի հայտարարություններով հանդես գալը՝ նա նշեց՝ անբավարար միջոցների են դիմում: «Այդ նամակը որ գրեցին, հայտարարեցին՝ շատ փոքր, ոչ կարևոր բան էր»,- ասաց նա՝ նշելով, որ այնքան ժամանակ, մինչև Սփյուռքը չկազմակերպվի, հայ ժողովուրդը չի կարող հաղթել:

Կայծ Մինասյանի խոսքով՝ պետք է հասկանալ, որ թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի ժողովուրդը պետք է լինի շատ մաքուր, շատ հստակ, պրոֆեսիոնալ, որ առաջ գնա:

«Թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամն է, որ կարող ենք ինքնիշխան լինել»,- ասաց նա: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին՝ փորձագետը համաձայնեց, որ որոշակի փոփոխություններ այդ հայտարարությունները կրել են: «Կան փոքրիկ տարբերություններ հեղափոխական Փաշինյանի և վարչապետ Փաշինյանի հայտարարությունների միջև: Բայց տարբերությունը մեծ չէ»,- ասաց նա՝ միևնույն ժամանակ նկատելով, որ հիմա Փաշինյանն առավել շատ կենտրոնացած է երկու խնդիրների վրա՝ կոռուպցիայի դեմ պայքարի և անվտանգության պահպանման վրա:

«Անվտանգություն պահպանելը նշանակում է ժամանակ շահել: Իսկ դա նշանակում է գնալ բանակցությունների և խոսել, բայց խոսել դեռ չի նշանակում առաջարկներ անել»,- ասաց նա:

Ըստ նրա՝ Փաշինյանը պարզապես հիմա պետք է շարունակի բանակցությունները, բայց նաև ասի, որ կան կետեր, որոնց շուրջ Հայաստանը պարզապես չի կարող բանակցել:

«Պետք է ասել, որ Արցախի իշխանություններն են այդ հարցում պատասխանատու: Պետք է նրա հետ բանակցել»,- ասաց Մինասյանը՝ միաժամանակ նշելով, որ չի կարծում, որ մինչև արտահերթ ընտրությունները Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացում լինի որևէ մեծ փոփոխություն հայկական կողմից:

Անդրադառնալով Արցախի իշխանությունների հայտարարություններին, ըստ որոնց, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին սահմանում հնարավոր է լարվածության աճ, Կայծ Մինասյանը նշեց, որ իրեն անձամբ հետաքրքրում է, թե արդյոք ադրբեջանցիները Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում պատրաստ են իրավիճակ սրելու պատասխանատվություն վերցնել:

«Ես չգիտեմ, չեմ կարող ասել: Իրենց նպատակը պետք է լինի ձախողել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Այստեղ նաև հարց է առաջանում․ ռուսնե՞րը կփորձեն քաջալերել ադրբեջանցիներին, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը ձախողեն, թե՞ ոչ, պետք է դա ստուգել ռուսների մոտ»,- նշեց նա:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net