Добавить новость
123ru.net
World News
Июль
2018

ՀՀ-ին անհրաժեշտ է ԱՄՆ-ի իշխանությունների հետ հանդիպումը՝ երկկողմ հարաբերություններում պատշաճ մակարդակ ապահովելու համար․ միջազգայնագետ

0

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Փաշինյան-Թրամփ հանդիպումը կազմակերպելը հնարավոր է և ցանկալի: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ նման կարգի հանդիպում՝ երկրների առաջին դեմքերի մակարդակով, վերջին մոտ տասը տարիների ընթացքում չի եղել:

«Եթե կա հնարավորություն, եթե կա օրակարգային հարց քննարկելու համար, բնական է, պետք է կազմակերպել Փաշինյան-Թրամփ հանդիպումը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Փաշինյան-Թրամփ հանդիպման հարցը Պետքարտուղարության գործընկերների հետ քննարկման օրակարգում է:

Միջազգայնագետը նկատեց, որ հանդիպումը նախատեսվում է կազմակերպել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին՝ ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի հերթական նստաշրջանին:

«Նստաշրջանին լինելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դրա մասին հայտարարվել է: Դա հարմար հարթակ է, որ Փաշինյան-Թրամփ առաջին հանդիպումը տեղի ունենա,- ասաց նա՝ նշելով, որ հանդիպումը դրական ազդեցություն կունենա կողմերի համար՝ երկու երկրների նոր իշխանությունների հետ շփման տեսանկյունից,- Թրամփն էլ է նոր իշխանության եկել՝ 1․5 տարի, Հայաստանի հին իշխանությունների հետ հանդիպում չէր եղել: Սա նոր հնարավորություն է նրանց համար՝ միմյանց ճանաչելու համար»:

Փաշինյան-Թրամփ հանդիպման համար քաղաքական նախապայմաններ կան, երկու կողմերն ունեն միմյանց հետ քննարկելիք օրակարգային հարցեր:

«Օրինակ՝ Հայաստանը կարող է խոսել խաղաղապահ առաքելությունում իր ներգրավվածության բարձրացման հարցի մասին: Դա կարող է լինել ՆԱՏՕ-ի կամ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության շրջանակներում: Նաև կարող են քննարկվել երկկողմ փոխգործակցության հարցեր, տնտեսական հարաբերությունները, ներդրումային հարցեր և այլն: Պետք է հաշվի առնել, որ Թրամփը բիզնեսմեն է, և տնտեսական հարցերի մասին նրա հետ խոսելը կարևոր է»,- ասաց նա:

Հայաստանին անհրաժեշտ է ԱՄՆ-ի բարձր իշխանությունների հետ հանդիպումը նախևառաջ երկկողմ հարաբերություններում պատշաճ մակարդակ ապահովելու համար:

«Բարձր մակարդակով շփումները, բարձր մակարդակով անձնական հանդիպումները շատ կարևոր են,- ասաց նա՝ նշելով, որ հանդիպումը կազմակերպելու համար ՀՀ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, պետք է աշխատանք տանեն նաև թե՛ մեր լոբբիստները, թե՛ մեր համայնքը,- հայ ամերիկյան հարաբերությունների պոտենցիալը շատ մեծ է, բայց մենք օգտագործում ենք  ոչ ամբողջությամբ»:

«Թավշյա հեղափոխության» միջոցով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի անձը ևս, ըստ Սուրեն Սարգսյանի, կարող է դրական ազդեցություն ունենալ հանդիպման կազմակերպումն իրականություն դարձնելու ճանապարհին: Նկատեց՝ ՀՀ նոր իշխանությունները կիսում են ԱՄՆ-ի արժեքները:

Սուրեն Սարգսյանի նկատառմամբ՝ Փաշինյան-Թրամփ հնարավոր հանդիպմանը, այնուամենայնիվ, Հայաստանն իր ուղերձները պետք է փոխանցի՝ մտահոգություններ հայտնելով նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասով, քանի որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկիր է:

«Հատկապես պետք է հաշվի առնել, որ վերջին շրջանում նաև ադրբեջանաամերիկյան հարաբերություններն են զարգանում տարբեր, այդ թվում՝ ռազմական ուղղությունով: Մեզ համար չափազանց կարևոր է նաև Միացյալ Նահանգների կողմից մեզ տրամադրվող օգնությունը: Գիտենք, որ մինչև 2019 թվական չենք կարող «Հազարամյակների մարտահրավերները» կորպորացիայի ծրագրին մասնակցելու համար դիմել: Իհարկե, կան այլ ոլորտներ ևս, որոնց շուրջ համագործակցություն զարգացնելու ուղղությամբ պետք է աշխատենք»,- ասաց նա:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net