Добавить новость
123ru.net
World News
Июль
2018

Ներկա դրությամբ բանակցային լիարժեք ձևաչափի կոշտ պահանջը կտապալի գործընթացը. Դ. Բաբայան

0

Ադրբեջանական կողմի նման հայտարարությունը մի կողմից լավ է, որ պատրաստ է ապահովել խաղաղ բանակցային գործընթացի շարունակականությունը, մյուս կողմից էլ, իհարկե, մենք պետք է շարունակենք ջանքեր գործադրել՝ հասկանալով, որ դա երկարատև, քրտնաջան գործընթաց է, որպեսզի վերականգնենք բանակցային  գործընթացի լիարժեք ձևաչափը. Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը սպասում է արտգործնախարարներ Մամեդյարովի և Մնացականյանի նոր բանակցություններ անցկացնելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկին և նշել է, որ պաշտոնական Բաքուն պատրաստվում է բանակցել բացառապես Հայաստանի իշխանությունների հետ:

Դավիթ Բաբայանը նշեց, որ բանակցային գործընթացում Արցախի մասնակցության հարցով հայկական կողմը որևէ կոշտ պահանջ չի դրել: «Ներկա դրությամբ կոշտ պահանջ դնելը նշանակում է տապալել գործընթացը: Ընդհանրապես պաշտոնական Երևանը հայտարարել է, որ պետք է վերականգնվի ձևաչափը, որ ինքը չի կարող ընդունել որոշում Արցախի փոխարեն, դա ճիշտ է և այդպես էլ կա: Այլ հարց է, որ մինչև մենք հասնենք դրան, պետք է շատ ջանք գործադրենք, երկարատև աշխատանք է պահանջում»,-ասաց նա:

Դավիթ Բաբայանը շեշտեց, որ ՀՀ-ն բանակցային և հակամարտության կողմ է և ներգրավված է բանակցություններում Ադրբեջանի ոչ կառուցողական քաղաքականության շնորհիվ: «Բայց պաշտոնապես Հայաստանը կողմ է և´ բանակցություններին, և´ հակամարտությանը, ինչպես նաև Արցախը: Դրա համար ենք մենք ասում, որ պետք է վերականգնվի լիարժեք ձևաչափը,  բայց հաշվի առնելով բազմաթիվ գործոններ, որոնք պետք են, որպեսզի խաղաղ ձևով կարգավորվի հարցը, և  խաղաղ գործընթացը պետք է շարունակական լինի, այս պարագայում շատ ավելի գերադասելի է շարունակել  բանակցությունները, իհարկե ակնկալելով և քայլեր  ձեռնարկելով, որ ապագայում Արցախի  մասնակցությունը վերականգնվի, քան տապալել բանակցային գործընթացը»,-ասաց նա

Անդրադառնալով Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի երեկվա հարցազրույցին, թե Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանի հետ պատերազմի՝ Դավիթ Բաբայանը նշեց, որ սա ոչ թե բանակցային գործընթացի դեմ է, այլ  պարզապես ցույց է տալիս, որ մեզ համար անընդունելի է Ադրբեջանի այս ագրեսիվ պահվածքը, և մենք պաշտպանելու ենք մեր երկիրը՝ անկախ ամեն ինչից:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net