Добавить новость
123ru.net
World News
Июль
2018

Մեր ձեռքի տակ հսկայածավալ նյութեր կան, որոնք շուտով կտրամադրենք իրավապահ մարմիններին. վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական

0

Մայիսի 8-ից  հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերված 29 մլրդ դրամի իրավախախտումների մեջ մտնում են այն բացահայտումները, որոնք կատարել են ԱԱԾ–ը, Ոստիկանությունը, Քննչական կոմիտեն և ՀՔԾ-ն:

Tert.am-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանը: Նրա խոսքով՝ չարաշահումների զգալի հատվածը հիմնականում  մամուլում մեծ արձագանք  են ստացել:

«Այո՛, կան մանր դեպքեր, որոնք հանրության շրջանում մեծ աղմուկ չեն բարձրացրել, բայց ընդհանուր տեսակարար կշռի մեջ արտացոլված են: Այսինքն՝ ներառում են բոլոր դեպքերը, այդ թվում՝ «Երևան Սիթի»-ում սկզբնական շրջանում կատարված դեպքերը, Վաչագան Ղազարյանի հետ կապված բացահայտումները և այլն»,- ասաց նա:

Արեն Մկրտչյանն ուսումնասիրությունների մասին մանրամասներ չի ցանկանում հաղորդել, բայց չի բացառում, որ հանրությունը կարող է նոր քրեական գործերի մասին լսել: Նրա խոսքով՝ խնդիրներ կան բոլոր ոլորտներում, որոշ տեղերում նույնիսկ նախարարներն են հավելյալ ստուգումներ սկսել ու չարաշահումներ հայտնաբերել: Ըստ նրա՝ չկա մի գերակա ուղղություն, որտեղ, այսպես ասած, ֆիքսված են, քանի որ տեղեկատվություն ստանում ենք ամենատարբեր ոլորտներից:

«Թիրախների մասին ինֆորմացիա չեմ կարող տալ, նյութեր են հավաքագրվում, առաջիկայում չի բացառվում, որ լինեն քրեական գործեր: Եթե ես նախապես  ուղղություններն ասեմ, ապա նախաքննության հավաքագրման աշխատանքներին կխանգարեմ, որովհետև այդ ոլորտներում տեղեկատվություն կսկսեն քողարկել, և մեր աշխատանքն ավելի կբարդանա: Վստահաբար կարող եմ ասել, որ մեր ձեռքի տակ հսկայածավալ նյութեր կան, հենց այս պահին էլ աշխատանքներ են տարվում, ինֆորմացիա է գեներացվում, որը կփոխանցվի իրավապահներին: Չեմ կարող հստակ ասել, որ քրգործեր կլինեն. եթե իրավապահ մարմինները գտնեն, որ քրեական գործ հարուցելու հիմքեր են տեսնում այդ տեղեկատվության մեջ, ուրեմն կհարուցեն: Մեր խնդիրն ահազանգելը, ֆիքսելն ու դրանք իրավապահներին փոխանցելն է, մենք չենք կարող խախտել անմեղության կանխավարկածը, քանի որ Գործադիրի կողմից ճնշում կլինի իրավապահ համակարգի վրա»,- ընդգծեց Արեն Մկրտչյանը:

Վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականը նշեց, որ սկզբնական շրջանում զարմանում էին բացահայտումներից, սակայն այս ընթացքում արդեն հասցրին սովորել չզարմանալ: Նա նաև համակարծիք չէ այն տեսակետի հետ, որ մինչ այս արված բացահայտումներում չկան կոռուպցիոն լուրջ սխեմաներ:

«Սպասե՛ք նոր բացահայտումների, քանի որ ամեն վայրկյան աշխատում ենք, սակայն ժամկետների, ծավալների ու ոլորտի մասին որևէ հստակ բան չեմ կարող ասել: Պրոցեսը ընթացքի մեջ է, կարող է ամբողջ գործ բացահայտելու համար պահանջվի 10 օր, իսկ մեկ դետալ բացահայտելու համար՝ մի ամիս, և այլն»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է հավաքագրված գումարը բյուջե ներմուծելուն, Արեն Մկրտչյանն ասաց, թե իրենց գլխավոր նպատակն ու թիրախն այն է, որ հավաքագրված գումարները գնան բյուջե: Նա նկատեց, որ 29,2 մլրդ դրամի իրավախախտումը 1.5 ամիս տևած աշխատանքի ժամանակ են հավաքագրել: Մկրտչյանի խոսքով՝ երբ ամբողջությամբ վերականգնված կլինեն գումարները, արդեն Կառավարությունը կորոշի, թե իրականում ինչ գերակա ուղղություններ կան:

«Խնդիրները բազմաթիվ են, հավատացե՛ք՝ ծախսելու տեղ հաստատ կլինի: Մեր գլխավոր նպատակն է, որ ՀՀ քաղաքացին կյանքի որակի փոփոխություն զգա, այսինքն՝ թղթերի վրա թվեր չենք նկարելու ու տնտեսական աճ ցույց տանք, բայց փողոցում լրիվ այլ իրավիճակ լինի: Պետք է փողոցում առկա իրավիճակը, մարդկանց տներում առկա իրավիճակն արտացոլված լինի մեր ներկայացրած թվերում»,-եզրափակեց Արեն Մկրտչյանը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net