Добавить новость
123ru.net
World News
Июль
2018

Միհրան Պողոսյանի հիմնադրած ընկերությունների նկատմամբ քրեական հետապնդումը վերսկսվել է

0
Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչությունում վերսկսվել է «Քեթրին Գրուպի» ու նրա հետ փոխկապակցված «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններին առնչվող քրեական գործի վարույթը: Այդ ընկերությունները, որոնց հիմնադիրը Հանրապետական կուսակցության մեծահարուստ պատգամվոր, ԴԱՀԿ ծառայությունը ութ տարի ղեկավարած Միհրան Պողոսյանն է, կասկածվում են հարկերը թաքցնելու մեջ:


ՊԵԿ տարածած հաղորդագրության մեջ կարդում ենք․ «ՊԵԿ քննչական վարչությունում դեռևս 2018 թ․ մայիս ամսին արևադարձային մրգերի ներկրմամբ և մանրամեծածախ վաճառքով զբաղվող «Քեթրին Գրուպ», ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում նշանակվել են հարկային համալիր ստուգումներ, որոնց արդյունքում այդ ընկերությունների կողմից պետական բյուջե է վճարվել շուրջ 600 միլիոն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ: Վերոգրյալի հիման վրա ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով 2018 թվականի մայիսի 16-ին որոշում էր կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ պետությանը պատճառված վնասը վերականգնված լինելու հիմքով»:


Հարկային մարմինների հետագա աշխատանքի արդյունքում, սակայն, պարզվել է, որ արդարադատության գեներալ-մայոր և Սերժ Սարգսյանի օրոք բանանի ներկրման մենաշնորհով հայտնի Միհրան Պողոսյանի հիմնադրած ընկերությունները ամբողջովին չեն մարել պետբյուջեի առջև ունեցած հարկային պարտավորությունները: Դարձյալ մեջբերում՝ ՊԵԿ այսօրվա հաղորդագրությունից․ «Հարկային մարմնի հետագա հսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հիշյալ ընկերություններին լրացուցիչ վճարման ենթակա հարկային պարտավորությունների առաջադրման նոր հիմքեր, որի հիման վրա դատախազի կողմից որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերացնելու մասին: ՊԵԿ քննչական վարչությունում քրեական գործով վարույթը վերսկսվել է, որոշումներ են կայացվել «Քեթրին Գրուպ», «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում հարկային համալիր վերստուգումներ նշանակելու մասին: Նախաքննությունը շարունակվում է»:


ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանն այսօր «Ազատությանը» դժվարացավ պարզաբանել՝ «Քեթրին Գրուպն» ու նրա հետ փոխկապակցված ընկերությունները որքա՞ն լրացուցիչ հարկեր են թաքցրել պետբյուջեից: «Ինչ վերաբերում է թվին, դա միայն որոշակի գործողություններ կատարելուց հետո է հնարավոր պարզել: Հենց այդ նպատակով էլ նշանակվել է վերստուգում»,- ասաց Բադասյանը, հավելելով՝ անհրաժեշտության դեպքում անպայման կհարցաքննեն նաև Միհրան Պողոսյանին: Վերջինս հետ այսօր կապվել չհաջողվեց, նա չէր պատասխանում հեռախոսազանգերին:


Հայտնի է, որ Պողոսյանի հետ է առնչվում «Քեթրին» հասարակական կազմակերպությունը, որը երբեմն բարեգործական ակցիաներ է իրականցնում Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք և Ավան վարչական շրջաններում, որտեղից էլ նա ռեյտինգային ընտրակարգով ընտրվեց ԱԺ պատգամավոր: Զանգահարեցինք նաև նշված ՀԿ, բայց դարձյալ ապարդյուն:


Պատգամավոր դառնալուց մոտ մեկ տարի առաջ Միհրան Պողոսյանը հեռացել էր ԴԱՀԿ ծառայության ղեկավարի պաշտոնից՝ «Պանամական փաստաթղթերի» հետ կապված օֆշորային հայտնի սկանդալից հետո: 2016 թ․ ապրիլին Միհրան Պողոսյանի վերաբերյալ ծավալուն հետաքննություն էր հրապարակել «Հետք» պարբերականը, ըստ որի, ԴԱՀԿ նախկին պետը, օգտագործելով իր պաշտոնը, օֆշորային գոտիներում գրանցած ընկերությունների միջոցով բիզնես է արել ու թաքցրել եկամուտները:


Հատուկ քննչական ծառայությունում այդ առթիվ քրեական գործ հարուցվեց: Ութ ամիս տևած քննությունից հետո, սակայն, գործը կարճվեց և այդ մասին, ի դեպ, առաջինը տեղեկացրեց ոչ թե իրավապահ կառույցը, այլ Միհրան Պողոսյանի ղեկավարած բարեգործական ՀԿ-ն: Այս մայիսին, արդեն թավշյա հեղափոխությունից հետո, Պողոսյանը հայտարարել էր՝ մտահոգվելու պատճառ չունի և ապրել է իր խղճի համաձայն: «Ընդհանրապես չեմ վախենում, երբ չկա որևէ բան, որը ժամանակի ընթացքում ծածկված է եղել, ապա մտածելու շատ բան չկա»,- ասել էր Պողոսյանը:


«Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի համոզմամբ, այն որ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ՀՔԾ-ն կարճել է գործը, պատճառն անձամբ հանրապետության երրորդ նախագահաի ցուցումն է եղել, որովհետև Միհրան Պողոսյանի մորեղբայրը, ով ԱԱԾ նախկին փոխտնօրենն էր, սերտ հարաբերությունների մեջ է եղել Սերժ Սարգսյանի հետ: «Ես կարծում եմ՝ նախագահի մակարդակով էր, որովհետև, ի վերջո, դա իրենց մտերիմ մարդիկ էին՝ Գրիշա Հարությունյանը, Միխայիլ Հարությունյանը, իրենք Սերժ Սարգսյանի մտերիմներն էին: Կարծում եմ՝ էդ մակարդակով ա եղել, ուրիշ ի՞նչ մակարդակով են փակվել գործերը Հայաստանում»,- «Ազատությանն» ասաց Էդիկ Բաղդասարյանը:





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net