Թեյլոր Սվիֆթն ընկել է համերգի ժամանակ (տեսանյութ)
Սիրված ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիվթն ընկել է ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում անցկացվող համերգի ժամանակ: Միջադեպի տեսանյութը հրապարակվել է Twitter-ի Taylor Swift News էջում:
Ինչպես նշում է Korrespondent-ը, միջադեպի պատճառ է դարձել անձրևը: Երգչուհին իր շոու–ծրագրի շրջանակում ելույթ էր ունենում MetLife մարզադաշտում, և այդ ժամանակ անձրև սկսվեց: Ջրի պատճառով բեմը սայթաքուն է դարձել, և Call It What You Want երգի կատարման ժամանակ նա սայթաքել ու ընկել է:
Հատկանշական է, որ ընկնելուց հետո երգչուհին անմիջապես ոտքի է կանգնել, և մի շարք երկրպագուներ մտածել են, որ սա շոուի մի մասն է: Սվիֆթը չի ընդհատել իր ելույթն անձրևի պատճառով և շարունակել է երգել:
