Բոլորը գալիս, գնում են, Դաշնակցությունը մնում է. Արմեն Ռուստամյան (տեսանյութ)
«Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության հարցում որոշում չի կայացրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Հստակություն չկա՝ երբ են ընտրությունները, անորոշ վիճակ է, դրա համար մենք էլ դեռ կոնկրետ քննարկում չունենք: Օրը կնշանակվի, կքննարկենք: Որևէ խոչընդոտ չկա, որ մենք մտնենք ընտրապայքարի մեջ, բայց վերջնական որոշումը կկայացնի Գերագույն մարմինը»,- նշեց պատգամավորը:
Նա ասաց, որ պետք է որոշեն՝ ստեղծված իրավիճակում ինչ ձևաչափով են մասնակցելու՝ «նախկին, թե նոր»:
«Մենք մեր տեսակետը կհայտնենք: Ես անձնական կարծիք հայտնել չեմ կարող, մեզանում որոշում է կուսակցությունը»,- հավելեց նա:
Արմեն Ռուստամյանը խոսեց նաև այն տեսակետների, որ ՀՅԴ-ն չունի բավական ռեսուրս մասնակցել ընտրություններին առանց որևէ կուսակցության հետ դաշինք կազմելու:
«Այդ կարծիքները միշտ են եղել, դա նորություն չէ, բոլորը համարում են, որ ՀՅԴ ճանպրուկները պիտի կապի գնա, բայց բոլորը գալիս գնում են, Դաշնակցությունը մնում է»,-ասաց նա։
