Հնարավոր է՝ Թիերի Անրին գլխավորի «Ասթոն Վիլան»
Ֆրանսիայի հավաքականի և «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին, ով վերջին շրջանում աշխատում էր Բելգիայի հավաքականում, կարող է անհատական մարզչական կարիերա սկսել: Հնարավոր է՝ Անրին գլխավորի Չեմպիոնշիփում հանդես եկող «Ասթոն Վիլան»:
«Ասթոն Վիլայի» ներկայիս գլխավոր մարզիչը Սթիվ Բրյուսն է, սակայն ակումբի նոր սեփականատերեր Նասեֆ Սավիրիսը և Ուես Էդենսը համոզված չեն, որ Բրյուսը կկարողանա թիմին վերադարձնել Անգլիայի Պրեմիեր լիգա:
«Daily Star»-ը հաղորդում է, որ համասեփականատերերն արդեն առաջարկ են կատարել Թիերի Անրիին: Վերջինս աշխարհի առաջնության ավարտից հետո հայտարարել էր, որ մտածում է մարզչական կարիերա սկսելու մասին: Աղբյուրը գրում է, որ Անրին բանավոր համաձայնություն է տվել «Ասթոն Վիլայի» ղեկավարությանը, սակայն բանակացությունները դեռ չեն ավարտվել:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնության ընթացքում 40-ամյա Անրին եղել է Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի օգնականը: Նրանց գլխավորությամբ Բելգիան դարձավ առաջնության բրոնզե մեդալակիր:
