Դեշամը, Զիդանը, Չերչեսովը և այլք հավակնում են ՖԻՖԱ-ի Տարվա լավագույն մարզչի կոչմանը
ՖԻՖԱ-ն ներկայացրել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում ընդգրկված թեկնածուների շորթ-լիստը:
2018 թվականի լավագույն մարզչի կոչմանը հավակնում են Ֆրանսիայի հավաքականին ԱԱ-2018-ի չեմպիոնությանը հասցրած Դիդյե Դեշամը, «Ռեալի» հետ 3-րդ տարին անընդմեջ Չեմպիոնների լիգայի Գավաթը նվաճած Զինեդին Զիդանը և մի շարք այլ անվանի մասնագետներ:
«Տարվա լավագույն մարզչի» հավակնորդներն են`
Մասիմիլիանո Ալեգրի («Յուվենտուս»), Էռնեստո Վալվերդե («Բարսելոնա»), Խոսեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի»), Զլատկո Դալիչ (Խորվաթիայի հավաքական), Դիդյե Դեշամ (Ֆրանսիայի հավաքական), Զինեդին Զիդան («Ռեալ Մադրիդ»), Յուրգեն Կլոպ («Լիվերպուլ»), Ռոբերտո Մարտինես (Բելգիայի հավաքական), Ստանիսլավ Չերչեսով (Ռուսաստանի հավաքական),Գարեթ Սաութգեյթ (Անգլիայի հավաքական), Դիեգո Սիմեոնե («Աթլետիկո»):
Երեք ֆինալիստների անունները կհայտարարվեն ավելի ուշ, իսկ հաղթողի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 24-ին Լոնդոնում կայանալիք «The Best FIFA Football Awards» մրցանակաբաշխության ժամանակ:
