Добавить новость
123ru.net
World News
Июль
2018

Հայաստանի պաշտպանական քաղաքականությունը կոշտանում է, դառնալով ինքնաբավ․ Փորձագետ

0
Փաշինյանի կառավարության օրոք Հայաստանի պաշտպանական քաղաքականությունն արմատական փոփոխության է ենթարկվում՝ դառնալով ավելի կոշտ ու ինքնաբավ, կարծում է քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը: Փորձագետի կարծիքով՝ այդ մասին է վկայում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի երեկվա հայտարարությունն այն մասին, որ ագրեսիայի դեպքում Ադրբեջանին որոշիչ հակահարված կտրվի, ու Հայաստանն այլևս խաղաղություն խնդրողի կարգավիճակում չէ:




«Հայաստանը գրեթե հասկացնում է, որ իր համբերության բաժակը լցվել է, որ ինքն այլևս չի ապավինելու երրորդ երկրների կողմից հակառակորդին զսպելու, պատժելու քայլերին, որոնք այդպես էլ չեղան ապրիլյան պատերազմից հետո, հետևաբար՝ սա ուղղակի համարենք ինքնաբավ և ավելի ինքնիշխան պաշտպանական քաղաքականություն վարել հայտ, դրա հետևանքների հստակ մատնանշումով»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Սաֆարյանը:


Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ տարածաշրջանային EADaily-ին տված հարցազրույցում հատուկ անհանգստություն էր արտահայտել նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական զինուժի ակտիվացման առթիվ, նշելով, որ «այդ հատվածում ռազմական պրովոկացիայի ցանկացած արտահայտում հղի է մեծ ճգնաժամի բորբոքմամբ, որը կառնչվի նաև տարածաշրջանային այլ խաղացողների»:




Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ պաշտպանության նախարարի այդ բացառիկ կոշտ հայտարարությունը պարտադրված է ու պայմանավորված՝ սահմանին ստեղծված իրավիճակով, սակայն դա չի նշանակում, թե հայկական կողմը դադարում է խաղաղ ճանապարհով ղարաբաղյան հարցը լուծելու կողմնակիցը լինել: «Ոչ միայն հակառակորդի զսպման դերն է իր վրա վերցնում, ինչը միջազգային հանրությունը, միջազգային դերակատարները ձախողել են, նաև Հայաստանն ուղղակի հայտ է ներկայացնում՝ հնարավոր էսկալացիայի դեպքում առանցքային որոշողներից մեկը լիենլու»,- շարունակեց Ստեփան Սաֆարյանը:


​Պաշտպանության նախարարն իր հարցազրույցում ընդգծել էր՝ «2016 թվականի ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնության դեպքում հայկական կողմը կարող է և զերծ չմնալ իր զինանոցում առկա բոլոր զինատեսակների կիրառման «գայթակղությունից»՝ հակառակորդին տալով մասշտաբային և որոշիչ հակահարված»:


Անցած շաբաթ էլ լրագրողների հետ հանդիպմանը վարչապետը հայտարարել էր՝ «ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ գնալու փոխզիջման»: Փաշինյանը նաև համոզմունք էր հայտնել, որ Ռուսաստանն ունի բոլոր լծակները՝ տարածաշրջանում լարվածության աճ թույլ չտալու համար, ասելով․ չի հավատում, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր և դարավոր բարեկամ Ռուսաստանը թույլ կտա տարածաշրջանում պատերազմի վերսկսկում: 





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net