Добавить новость
123ru.net
World News
Июль
2018

Վարորդի պնդմամբ, Սամվել Ալեքսանյանի մտերիմ «Նորագյուղցի Բոգոն» իրեն ծեծել է, հափշտակել բնակարանի գումարը․ հարուցվել է քրգործ

0
Քննչական կոմիտեն ոստիկանությունից ստացված քրեական գործի շրջանակներում տուժող է ճանաչել Երևանի կենտրոնական ավտոկայանի արդեն նախկին վարորդին, ով մոտ մեկ ամիս առաջ իրավապահներին հաղորդում է տվել իշխանափոխությունից առաջ՝ 2017-ի սեպտեմբերին իր հանդեպ տեղի ունեցած «հանցագործության» մասին։ Քրեական գործը հարուցվել է շորթման հատկանիշներով։


Միջքաղաքային երթուղու նախկին տաքսիստն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ չի ուզում հրապարակել իր անունը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Իրավապահներին ներկայացրած բողոքի մեջ նա նկարագրել է, թե ինչպես են 100 հազար դրամ պարտքի դիմաց իրենից հափշտակել 5 հազար դոլար։ «Բնակարանս վաճառել եմ, իրանց գումար եմ տվել․․․ ծեծել էին ինձ, ճնշել էին, սպառնում էին ընտանիքիս անդամներով, որ գումարը չտալու դեպքում իրանց կվնասեն»,- «Ազատությանն» ասաց նա:


Վերջինս պատմեց նաև, որ իրեն առևանգողն ու ծեծի միջոցով իր ձեռքից 5 հազար դոլար հափշտակողը ավտոկայանի, այսպես կոչված, «նայող» համարվող «Նորագյուղցի Բոգոն» է՝ Ռուբեն Կոստանյանը, որը, ըստ հայաստանյան մամուլի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանի և իշխանափոխությունից հետո խմբակցությունը լքած գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մերձավորներից է․ «Ինքն ասում էր՝ ոստիկանություն, կամ ում ուզում ես դիմի, սաղ օրենքը մեր ձեռն ա: Հին իշխանությունների ժամանակ չեմ դիմել, իմանալով, որ Սամվել Ալեքսանյանն իրա մտերիմ հարազատն ա»:


Ըստ ավտոկայանում աշխատած նախկին վարորդի, ինքը չի կարողացել վճարել մեքենայի վարձակալության 100 հազար դրամ գումարը։ Այդ մասին Ռուբեն Կոստանյանն ու նրա մարդիկ ամիսներ շարունակ լռել են, բայց, ինչպես նշում է քրգործով տուժող ճանաչված վարորդը, նրանք ակտիվացել են այն ժամանակ, երբ տեղեկացել են, որ ինքը պատրաստվում է բնակարանը վաճառել։ Առևանգել են իրեն, տարել ավտոկայանի հետնամաս ու ծեծի ենթարկել․ «6-7 հոգով են ծեծել, իրա հարազատներն են եղել, մեծ տղան, փոքր տղան, իրա զինվորիկները: Խորովածի շամփուրով ծեծել են»:


Դեպքից հետո այս քրեական գործով տուժող ճանաչված վարորդը թողել է աշխատանքն ու մեկնել արտերկիր։ Ասում է, որ հանրապետականների օրոք անիմաստ էր դիմել իրավապահներին։ Բայց իշխանափոխությունից հետո վերադարձել է ու որոշել ընթացք տալ արդեն նախկին իշխանությունների օրոք տեղի ունեցած դեպքին։ Վարորդը պնդում է՝ մինչև վերջ պայքարելու է, որ մեղավորները պատժվեն, չնայած հանգամանքին, որ, ինչպես ինքն է պնդում, «գործով վկաներից մեկին արդեն վախեցրել են»: 


 


 





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net