Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին
«Այս ծանր պահին խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և Հունաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով ուժ ու ոգու արիություն՝ հաղթահարելու ահավոր աղետի հետևանքները: Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- մասնավորապես, ասված է հեռագրում:
Ողբերգության կապակցությամբ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն էլ ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին:
Աթենքի մերձակայքում հրդեհների հետևանքով առնվազն 60 մարդ է զոհվել, կա ավելի քան 100 վիրավոր՝ այդ թվում ծանր վիճակում: Ըստ փրկարար ծառայությունների, զոհերի թիվը հավանաբար կավելանա:
