BMW X5 M-ը թյունինգի արդյունքում վերածվել է 670 ձիաուժ հզորությամբ սուպերքարի (լուսանկարներ)
Մեքենաների թյունինգավորմամբ զբաղվող Auto-Dynamics լեհական ատելյեն կատարելագործել է BMW X5 M մոդելը, ինչից հետո քրոսովերը վերածվել է 670 ձիաուժ հզորությամբ սուպերքարի:
Ինչպես նշում է motor.ru-ն, թյունինգավորումից հետո մեքենան դարձել է 650 ձիաուժ հզորությամբ Lamborghini Urus մոդելից առավել արագընթաց:
Այն համալրված է 4.4 լ աշխատանքային ծավալով շարժիչով, որը 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.5 վայրկյանում: Մինչդեռ մեքենայի օրիգինալ մոդելը նույն արագությունը զարգացնում է 4.2 վայրկյանում:
Նշվում է, որ թյունինգավորումից հետո մեքենան ստացել է BMW X5 M Avalanche անվանումը:
Նոր սերնդի BMW X5 M-ը կներկայացվի 2019թ. վերջին:
