Добавить новость
123ru.net
World News
Июль
2018

Կուսակցությունը դառնում է ավելի պատասխանատու, երբ հրապարակում է կառավարության կազմը նախընտրական փուլում. Խոսրով Հարությունյան (տեսանյութ)

0

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն առաջարկում է ընտրական նոր մոդել՝ նախընտրական շրջանում ներկայացնել կառավարության ողջ կազմը: Խորհրդարանական քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ դա համահունչ է խորհրդարանական կառավարմամբ մոդելով երկրներին, բայց այն դեպքում, երբ հնարավորություն կա աշխատելու և´ որպես նախարար, և´ որպես պատգամավոր, իսկ Հայաստանում կա նման արգելք:

«Իսկապես ճիշտ եք: Այս առաջարկը նման համակարգերում, անկասկած, ավելի արդյունավետ կարող էր իրացվել, բայց արդյոք այս համակարգը քաղաքական կարևորությունը կորցնո՞ւմ է, երբ չկա նման հնարավորություն լինելու և´ նախարար, և´ պատգամավոր: Իհարկե, ոչ»,-պատասխանեց Խոսրով Հարությունյանը:

Նա նշեց, որ շատ կարևոր է կառավարության կազմը ներկայացնել նախընտրական փուլում, որպեսզի մարդիկ իմանան, թե ով որ ոլորտի նախարար է, ով ինչպիսի ծրագրեր ու առաջարկներ ունի:

«Ենթադրենք կուսակցությունը հայտարարեց իր ապագա կառավարության կազմը, բայց չարձանագրեց հաջողություն, դարձավ փոքրամասնություն, այդ կուսակցությունը կարող է ձևավորել ստվերային կառավարություն՝ ունենալով հստակ կազմ: Բոլորը ճանաչում են, թե ով է որ ոլորտի նախարարը, նրանք վերահսկում են վիճակը, կարող են այլընտրանքային առաջարկներ կամ ծրագրեր ներկայացնել, քննադատել և քաղաքական իրողությունների փոփոխության պարագայում հանդես գալ սեփական նախաձեռնությամբ»,- ասաց Հարությունյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ առաջարկը որպես տեխնոլոգիա կարող է կիրառվել ՀՀԿ-ում, բայց այն չի ընդգրկվում բարեփոխումների համատեքստում: «Մտավախություն ունեք, որ կան ուժեր, որոնք, կաբինետը չներկայացնելով, ամեն դեպքում առավելություն ունե՞ն»,- հարցրեց Ս. Բագրատյանը:

Նա նշեց, որ ինքը նման առաջարկով հանդես է եկել դեռ 2012թ. և այսօրվա իրողություններից ելնելով չէ, որ հնչեցնում է այն: «Կուսակցությունը դառնում է ավելի պատասխանատու, երբ հրապարակում է կառավարության կազմը: Սա տեխնոլոգիա չէ, սա համակարգաստեղծ դրույթ է: Եթե սա դարձնենք թեզ ու ասենք, որ բոլոր կուսակցությունները, որոնք հավակնում են լինել ազդեցիկ, պետք է ընտրողներին ներկայացնեն վարչապետի թեկնածուին, փոխվարչապետների, նախարարների թեկնածուներին: Եթե որևէ կուսակցություն կհրաժարվի, դա իր խնդիրն է, դա պատճառ չի լինի, որ ինքը չմասնակցի ընտրություններին, բայց այդ կուսակցությունը կընկնի անհավասար մրցակցության մեջ»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net