Добавить новость
123ru.net
World News
Июль
2018

Թրամփը վտանգավոր խաղ է խաղում իր հակաիրանական հայտարարություններով. The Guardian

0

Մայիսից ի վեր, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվեց Թեհրանի հետ միջուկային համաձայնագրից, Իրանի դեմ պատերազմի թմբուկների հարվածների ձայնն ավելի ու ավելի է բարձրանում: Սակայն կիրակի երեկոյան Twitter-ում Թրամփի սպառնալից գրառումներն Իրանի հասցեին կոնֆլիկտը նոր և վտանգավոր մակարդակի են հասցրել, գրում է Սիմոն Տիսդալը The Guardian-ում:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում Իրանի թեմայով գրառում է արել՝ հայտարարելով, որ «ԱՄՆ-ին սպառնալու դեպքում Իրանը կտառապի հետևանքներից»:

Թրամփի հռետորաբանության սրացումը նախապես ծրագրված և մտածված չի թվում, նա, թերևս, այդկերպ փորձել է շեղել ուշադրությունն անցած շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Հելսինկիում կայացած հանդիպման վերաբերյալ իր հասցեին հնչող քննադատություններից:

Սխալ կլինի կարծել, թե Թրամփը պարզապես հայտարարություններ է անում Իրանի վերաբերյալ, ինչպես դա եղավ Հյուսիսային Կորեայի դեպքում: Թեհրանի նկատմամբ ճնշումը մեծացնելու առնչությամբ նրա վրա ազդում են Իրանի ոխերիմ թշնամիներ Սաուդյան Արաբիան և Իսրայելը: Հեղինակը նշում է, որ Իրանի շուրջ ԱՄՆ-ի կողմից աճող լարվածությունը նմանվում է Իրաքի ճգնաժամին նախորդած փուլին:

Թրամփի հայտարարություններից է՛լ ավելի լուրջ էին կիրակի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի արած հայտարարությունները: Պետքարտուղարը կրկնել է Իրանի վերաբերյալ քաջ հայտնի բողոքները, որ այն վտանգում է տարածաշրջանի կայունությունը և մտադիր է «տարածել Իսլամական հեղափոխությունն այլ երկրներ, անհրաժեշտության դեպքում՝ նաև ուժով»: Նա, սակայն, է՛լ ավելի հեռուն է գնացել՝ մեղադրելով բարձրաստիճան այաթոլլաներին, այդ թվում՝ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կոռուպցիայի համար, աջակցություն է առաջարկել երկրում ապստամբության համար և անձնապես հարձակվել է նախագահ Հասան Ռոհանիի և արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի վրա: Պոմպեոյի պնդումները, թե Ռոհանին և Զարիֆը «կատաղի իսլամիստ հեղափոխականներ» են, ցույց է տալիս, թե որքան անտեղյակ են ամերիկացի պաշտոնյաներն Իրանի մասին, գրում է հեղինակը:

Չափավոր առաջնորդների նկատմամբ իրենց քայլերով Թրամփն ու Պոմպեոն կարող են հրահրել արմատական մոլլաներին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին՝ մոտեցնելով բռնի առճակատման հեռանկարը, գրում է Սիմոն Տիսդալը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net