Կոպենհագենում մեկնարկել է Սանտա Կլաուսների համաշխարհային համաժողովը (լուսանկարներ)
Կոպենհագենում մեկնարկել է Սանտա Կլաուսների համաշխարհային համաժողովը, որն անցկացվում է ամեն տարի, գրում է xinhuanet.com-ը՝ մանրամասնելով, որ այս տարի միջոցառմանը մասնակցում է ավելի քան 100 Սանտա Կլաուս՝ աշխարհի տարբեր անկյուններից:
Հայտնի է, որ հուլիսի 23-ին մեկնարկած միջոցառումը տևելու է 4 օր:
Մասնակիցներն արդեն հասցրել են շքերթով անցնել Կոպենհագենի փողոցներով: Նախատեսվում է, որ նրանք կմասնակցեն բազմաթիվ այլ միջոցառումների:
Հայտնի է, որ Սանտա Կլաուսների համաշխարհային համաժողովն անցկացվում է 1957թ. ի վեր՝ Կոպենհագենի ամենահին այգում:
Նման միջոցառում անցկացնելու գաղափարը պատկանում է պրոֆեսոր Տրիբինիին, որի կարծիքով՝ Սուրբ Ծնունդը չպետք է տարվա մեջ միայն մեկ անգամ նշվի և, հաշվի առնելով այն փաստը, որ Սանտաները դեկտեմբերին գերծանրաբեռնված են, Տրիբինին որոշել է միջոցառումը հուլիսին անցկացնել:
