Որոշ զինծառայողներ հանրահավաքների մասնակցելու ցանկություն են հայտնում, ՊԲ-ում ահազանգեր են լինում. Լևոն Մնացականյան
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը երբեմն ահազանգեր է ստանում այն մասին, որ զինծառայողները մոտենում և դիմում են սպաների ու այլ զինծառայողների, որպեսզի մասնակցեն հանրահավաքների:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին բանակային տարվա առաջին կիսամյակի ամփոփման ընթացքում` անդրադառնալով Արցախում տիրող ներքաղաքական իրավիճակին, ասել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
«Մենք բոլորին զգուշացրել ենք, որ օրենքով ու Սահմանադրությամբ՝ իրենք չեն կարող քաղաքական կամ հասարակական կազմակերպությունների անդամներ, վարձու աշխատողներ լինել, մասնակցել հավաքների»,- նշել է ՊԲ նախարարը:
Լևոն Մնացականյանը հերքել է լուրերը, թե ահազանգերը կարող են կապ ունենալ Արցախի նախագահի հրաժարականը պահանջող ցույցերի հետ:
